Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին >> Վարչական կառուցվածք >> ԳՊՀ Խորհուրդ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Հակոբյան Հրանուշ Հրանտի - ՀՀ սփյուռքի նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բադեյան Մանվել Հենրիկի - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Մուկուչյան Տիգրան Տոլիկի - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Շուքուրյան Յուրի Հայկի- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս
Ղազարյան Էդուարդ Մուշեղի - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Գրիգորյան Ռաֆիկ Խորենի - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Հակոբյան Անդրանիկ Հայկի - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Խաչատրյան Աշոտ Հայկի - Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ալեքսանյան Էդգար Էդիկի - ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ
Խաչատրյան Վաղարշակ Վահանի - Կրթության ազգային ինստիտուտի դեպարտամենտի ղեկավար
Գևորգյան Էմիլ Սոսի - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան
Բլբուլյան Լևոն Ռաֆիկի - բանաստեղծ, լրագրող

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Կուտուզյան Նելլի Ալբերտի - ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ, Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր
Ասոյան Թաթուլ Արտիկի - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան
Առաքելյան Արա Հրաչիկի - Գավառի պետական համալսարանի դասախոս
Հակոբյան Մամիկոն Զալիբեկի - Գավառի պետական համալսարանի դասախոս
Հարությունյան Համլետ Մալխասի – Գավառի պետական համալսարանի դասախոս
Ղարիբյան Ալինա Ամբիկի - Գավառի պետական համալսարանի դասախոս, ակադեմիական քաղաքականության վարչության պետ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Սինանյան Արեգ Սամվելի - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ
Ավետիսյան Մարիամ Աշոտի - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի
Յավրյան Անի Մարտիկի - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի
Մանուկյան Լուսինե Գարունի - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի
Ներսիսյան Գարիկ Վարդանի – Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող
Ղարաբաղցյան Գագիկ Սիմոնի – Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող