Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին >> Վարչական կառուցվածք >>Գիտական խորհուրդ

ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

  1. Հակոբյան Ռուզաննա Խաչիկի ՝ ԳՊՀ գիտական խորհրդի նախագահ, ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր
  2. Ասոյան Թաթուլ Արտիկի՝ ԳՊՀ գիտական խորհրդի քարտուղար, Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԳՊՀ գիտական խորհրդի անդամներ`

  1. Կուտուզյան Նելլի Ալբերտի՝ ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտ. թեկնածու, դոցենտ
  2. Ապրոյան Արսեն Հրաչիկի՝ ԳՊՀ տնտեսական գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու
  3. Ավագյան Մարտին Պատվականի ՝ Բնագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտ. դոկտոր,
  4. Ղաջոյան Համլետ Գրիշայի՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտ. թեկնածու
  5. Ամիրխանյան Սամվել Գրիգորի՝ Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  6. Սիմոնյան Արմեն Արշալույսի՝ Կենսաբանության, բնապահպանության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, ՌԴ բնական և էկոլոգիական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  7. Գրիգորյան Վաչագան Ռաֆիկի՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  8. Խաչատրյան Աշոտ Հայկի՝ իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  9. Շեկյան Լավրենտի Արամի ՝ Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոն, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  10. Հարությունյան Համլետ Մալխասի՝ Պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  11. Թունյան Վալերի Գեորգիի
  12. Ավագյան Արամայիս Ռոստոմի՝ աշխարհագրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  13. Հակոբյան Արմեն Աշմատի ՝ Գավառի պետական համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ
  14. Հերգնյան Մարիամ Նորիկի՝ Տնտեսագիտական ֆակուլտետի փոխդեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  15. Ղուլոյան Հակոբ Մելսիկի՝ Հաշվապահական հաշվառում ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  16. Զաքոյան Հրաչյա Սամվելի՝ Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  17. Միրիբյան Գայանե Աշոտի ՝ Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու
  18. Քուրքչյան Լուսիկ Ներսեսի՝ Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտ. թեկնածու,
  19. Մելիքյան Հենրիկ Աշոտի՝ Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ
  20. Ղարագյոզյան Արմեն Հայկազի ՝ Գավառի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  21. Մուխսիխաչոյան Արուսյակ Մուշեղի՝ Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու
  22. Խաչատրյան Գայանե Արտիկի ՝ Կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
  23. Մայիլյան Անուշ Տոլիկի ՝ ԱՔՎ որակի ապահովման բաժնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու,
  24. Ավետիսյան Վարազդատ Կորյունի ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու
  25. Ղռեջյան Լուսինե Խաչատուրի ՝ Գավառի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  26. Գափոյան Խաչիկ Գրիգորի ՝ Տնտեսագիտական ֆակուլտետի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնի բակալավրի 3-րդ կուրսի ուսանող, ԳՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ,
  27. Ղարաբաղցյան Արփինե Հարությունի ՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտություն բաժնի բակալավրի 3-րդ կուրսի ուսանողուհի,
  28. Նիկոլյան Ռիմա Պարգևի ՝ Բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժնի բակալավրի 4-րդ կուրսի ուսանողուհի։
  29. Հերգնյան Գևորգ Հակոբի ՝ Տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառում բաժնի բակալավրի 2-րդ կուրսի ուսանող,