Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Ուսումնական գործընթաց >>Ընդհանուր տեղեկություններ


ԳՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանում գործում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը: 2006-2007 ուսումնական տարում համալսարանի չորս բաժնի, իսկ 2007- 2008 ուսումական տարվանից բոլոր բաժիններում կրթական գործընթացը կազմակերպվեց կրեդիտային համակարգի սկզբունքներին համապատասխան:

Կրեդիտային համակարգի հիմնական հասկացություններն ու սկզբունքներն են .

     
  1. Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների` ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգ է, որում համապատասխան որակավորման աստիճանը շնորհվում է կրթական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակի կուտակումից հետո: Կրեդիտը սովորողի ուսումնական բեռնվածությունը չափող պայմանական միավոր է:

  2. Կրեդիտների փոխանցման և կուտակման /ECTS/ եվրոպական համակարգի համաձայն` մեկ ուսումնական տարում ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունը չափվում է 60 ակադեմիական կրեդիտով: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռքբերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և ակադեմիական շարժունակության  ապահովման համար:

  3. Կրեդիտներ հատկացվում են կրթական ծրագրի բոլոր կառուցամասերին և դրանց բաղկացուցիչներին` դասընթացներին, կրթական մոդուլներին և ուսումնական այլ գործընթացներին, որոնք ենթակա են առանձին գնահատման:

  4. Ուսանողը կրեդիտներ ձեռք է բերում լսարանային, արտալսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր տեսակի ուսումնական գործողությունների, այդ թվում` դասախոսություններին, սեմինար և գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին և պրակտիկաներին մասնակցության, կուրսային և ավարտական աշխատանքների կատարման, քննություններին նախապատրաստման և ամփոփիչ քննությունները հանձնելու արդյունքում:

  5. Ուսումնական ծրագիրը և դրա առանձին բաղկացուցիչները բնութագրող բոլոր պայմանները` ծրագրի նպատակը և ավարտական պահանջները, դասընթացների խնդիրները, նախապայմանները և համառոտագրերը, հատկացված կրեդիտները, դասավանդման և գնահատման եղանակները նախապես հրապարակվում են (տպագրվում կամ տեղադրվում ԳՊՀ ինտերնետային կայքում):

«Elearning-GSU» էլեկտրոնային ուսուցման համակարգի ուղեցույց


«EXAMINATION-GSU» համակարգի տեխնիկական նկարագրությունը


«EXAMINATION-GSU» համակարգի թեստային առաջադրանքների կազմման ձևաչափերը (շնորհանդես)


Տեսանյութ «EXAMINATION-GSU» համակարգի վերաբերյալ