ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ «NEST. ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

«Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ իրականացնում է«NEST. հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագիրը, որիշրջանակում մեկնարկում է անվճար ուսումնական ծրագիր՝ նախատեսված ՀՀ 6 մարզերի շահառուխմբերի համար։ ՀՀ Գեղարքունիքի մարզում ծրագրի գործընկերն է Գավառի պետական համալսարանը։ Համատեղ իրականացվելու են թվային գրագիտության, արհեստական բանականության (ԱԲ) գրագիտության, կիբեռանվտանգության իրազեկվածության և ճկուն հմտությունների համակցված դասընթացներ՝ 6 մարզերում ընդգրկված 9 խմբերի 180 շահառուի համար։ Ծրագիրը կիրականացվի ապակենտրոնացված մոդելով. յուրաքանչյուր խումբ կհյուրընկալվի գործընկեր հաստատության կողմից, իսկ կենտրոնացված համակարգումն իրականացնելու է Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը՝ ընդհանուր ժամանակացույցի, մոդելային ուսումնական ծրագրի և որակի ապահովման միասնական շրջանակի միջոցով։

«NEST. հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում և վերապատրաստում, որին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը, Կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Աստղիկ Հովեյանը և  Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետ Հայրիկ Զարգարյանը։

Հանդիպման շրջանականերում ծրագրի համակարգող Աննա Թովմասյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրները, իրականացման ժամանակացույցը, մեթոդաբանությունը, պատասխանեց մասնակիցների հարցերին։ Այնուհետև կազմակերպվեց դասընթացավարների վերապատրաստումներ երկու ուղղություններով` ճկուն հմտությունների և թվային, ԱԲ գրագիտության, կիբեռանվտանգության հարցերի վերաբերյալ, որը վարեց Վարազդատ Ավետիսյանը։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան