ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ DAAD-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

  Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալության (DAAD) և Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց տեղեկատվական հանդիպում։ Հանդիպման ընթացքում DAAD-ի ղեկավար Սիլվիա Շմիդը ներկայացրեց կազմակերպության կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորությունները։ Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը ներկայացրեց Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող գործողություններից 2-ը՝ «Համագործակցության գործընկերություններ» և «Դաշինքներ՝ հանուն նորարարության»։ Գավառի պետական համալսարանից […]

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ «NEST. ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

«Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ իրականացնում է«NEST. հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագիրը, որիշրջանակում մեկնարկում է անվճար ուսումնական ծրագիր՝ նախատեսված ՀՀ 6 մարզերի շահառուխմբերի համար։ ՀՀ Գեղարքունիքի մարզում ծրագրի գործընկերն է Գավառի պետական համալսարանը։ Համատեղ իրականացվելու են թվային գրագիտության, արհեստական բանականության (ԱԲ) գրագիտության, […]

ԳՊՀ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց «Ուսումը Հունգարիայում» տնօրինության միջազգայնացման հարցերով ավագ համակարգող Ջորջինա Թվենեբոային և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հրավիրյալ դասախոս Դանիել Գազդիկին։ Հյուրերը հանդիպեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գավառի պետական համալսարանի և Հունգարիայի բուհերի հետ համագործակցության, կրթաթոշակային տարբեր ծրագրերի միջոցով Հունգարիայում սովորելու և դասավանդելու հնարավորությունները։ ԳՊՀ արտաքին […]

ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է   2026-2027   ՈՒՍՏԱՐՎԱ   ՀԵՌԱԿԱ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրով: Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: Հեռակա ուսուցման ընդունելության համար  պետք է ԳԹԿ «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ: Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է` ա) ունենալ ԳԹԿ անձնական համար բ) գրանցվել համակարգում (Հեռակա ուսուցման համար դիմող բոլոր դիմորդները պետք է համակարգում անցնեն նոր գրանցում՝ անկախ նախկինում գրանցված լինելու հանգամանքից։) գ)ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը: ԳԹԿ անձնական համար տրամադրում է Գավառի պետական համալսարանը, եթե դիմորդը մասնակցել է 2026 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը: […]

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ«ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱՊԵՏ ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը խորին շնորհակալություն է հայտնում «Գեղամա աշխարհ» թերթի խմբագրապետ Խոսրով Խլղաթյանին՝ ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանի հավաքածուի համալրման և Գեղարքունիքի տարածաշրջանի պատմամշակութային արժեքների պահպանման, պատմական ժառանգության հանրահռչակման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար։Պարոն Խլղաթյանը Գավառի պետական համալսարանի թանգարանին նվիրաբերեց ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի  պատմամշակութային հնավայրերից հայտնաբերված հնագիտական արժեքներ՝ համալրելով թանգարանի հավաքածուն։Նվիրաբերված […]

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԳԱՍՏՐՈՓԱՌԱՏՈՆ ԳԱՎԱՌ․ ԳԱՎԱՌԻ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ» ՓԱՌԱՏՈՆԻՆ

Գավառագետի ափին՝ «Թթու ջուր» կոչվող տարածքում կայացած «Գաստրոփառատոն Գավառ․ Գավառի համն ու հոտը» փառատոնին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչները։ Փառատոնի նպատակն էր Գավառի ավանդական ուտեստների, խաղերի, երգերի ու պարերի վերհանումը, ներկայացումը, տարածումն ու պահպանումը։ Փառատոնի ընթացքում տեղի ունեցան Գավառի ավանդական ուտեստների՝ քյուֆթայի, նումբարի, փախլավայի, գաթայի պատրաստման վարպետաց դասեր, որոնց հնարավորություն ունեցան մասնակցել […]

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս․ թ․ սեպտեմբերի 4-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ԱՄՆ Վաշինգթոնի համալսարանի Ամերիկյան էթնիկ հետազոտությունների բաժնի վարիչ, դասախոս Ռիկ Բոնուսին և Ռուս-հայկական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս Իվան Դանիլովին։ Հյուրերը հանդիպեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավորությունները, ակադեմիական փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները։ Ռիկ Բոնուսը և Իվան Դանիլովը անցկացրին սեմինար-քննարկում ԳՊՀ ուսանողների […]

ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Գավառի պետական համալսարանում նշվեց սեպտեմբերմեկյան տոնը՝ Գիտելիքի և դպրության օրը։ ԳՊՀ-ում 2026-2027 ուստարին մեկնարկեց «Կրթությունը՝ կայացման ուղի» կարգախոսով։ Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց ուսանողներին և դասախոսներին՝ մաղթելով գիտելիքներով, արդյունավետ ուսումնառությամբ և ստեղծագործ աշխատանքով, նոր ձեռքբերումներով ու հաջողություններով առլեցուն ուսումնական տարի։ Տիկին Հակոբյանը բարձր միավորներ ստացած առաջին կուրսեցիներին հանձնեց «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» […]

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուրսեցիների և նրանց ծնողների հետ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ շնորհավորելով առաջին կուրսեցիներին Գավառի պետական համալսարանի ընտանիքը համալրելու կապակցությամբ՝ կարևորելով նրանց կյանքի նոր և պատասխանատու փուլը։ ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, դեկաններ Մարտին Ավագյանն ու Թաթուլ Ասոյանը, ամբիոնի վարիչներ Համլետ Ղաջոյանն […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՆՔ  ՀՐԱՎԻՐՈՒՄ ԳՊՀ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ

Ջերմորեն շնորհավորում ենք ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած և Գավառի պետական համալսարանի բակալավրիատ ընդունված բոլոր դիմորդներին՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն։ 2026-2027 ուսումնական տարեշրջանին ընդառաջ ԳՊՀ առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին սիրով հրավիրում ենք ռեկտորատի անդամների հետ հանդիպման, որը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 30-ին, ժամը՝ 12։00-ին,  համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /3-րդ հարկ, 316 լսարան/։ […]

ՎՇՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐՈՖԵՍՈՐ, ԳԱՎԱՌԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի, համահիմնադիր Հրանուշ Հակոբյանի, ռեկտորատի, վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմի անունից խորապես ցավակցում ենք Սիմոնյանների ընտանիքին, բոլոր մերձավորներին՝ բազմավաստակ գիտնական ու մանկավարժ, Գավառի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԳՊՀ կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի հիմնադիր վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի Արմեն Արշալույսի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ  ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարության և «Cisco Networking Academy»-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանում իրականացնել ամառային ճամբար հետևյալ ուղղություններով՝ «Introduction to Cybersecurity, Art of Investigation, Introduction to Modern AI, Update Your Resume with AI, Digital Awareness»։ Ամառային ճամբարի շրջանակում դասընթացները անցկացվելու են առցանց, մասնակցությունն անվճար է, իսկ հաջողությամբ քննություն […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՊՀ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ԴԱՐՁԵՔ «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ»

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ ուսանողներ, Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիան մեկնարկում է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագիրը՝ նպատակ ունենալով Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ կողմերի համաժողովին (COP 17)  ընդառաջ նախապատրաստել 300-350 համալսարանական ուսանողների` որպես կենսաբազմազանության իրազեկ և ակտիվ պաշտպաններ։ Գավառի պետական համալսարանի բոլոր մասնագիտությունների ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու հետաքրքիր և ուսուցողական ծրագրին՝ գրանցվելով  մինչև ս.թ. օգոստոսի […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐԸ․ ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ  ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ

Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը և ԳՊՀ «Տնտեսագիտություն» բաժնի շրջանավարտ Արմինե Սաֆոյանը մասնակցեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի /ԶՊՄԿ/ կազմակերպած միջոցառումներին։ Համալսարանի ներկայացուցիչները հանդիպեցին կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի, կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի, արտաքին հարաբերությունների և արդյունաբերական […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․  Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՀԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը ս․ թ․ հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած  դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած,  սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները: Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի  մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա […]

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱՎՃԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԳՊՀ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագիրը 2026 թվականին հանրակրթական դպրոցներն ավարտած և 2026-2027 ուսումնական տարում ԳՊՀ առաջին կուրս ընդունված, սոցիալապես անապահով, բարձր արդյունքներ արձանագրած սովորողների համար հայտարում է կրթավճարի մրցույթ։ Հայ օգնության ֆոնդի կրթական ծրագրերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց /օնլայն/ […]

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ  2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 13-ի N 11-Լ հրամանի համաձայն՝ Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով փորձնական ընդունելություն։ Ընդունելությանը կարող են մասնակցել` պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի […]

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ՝ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս․ թ․ հուլիսի 11-ին Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստում կայացավ քննարկում՝ նվիրված Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրին։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ծրագրի Որակի ապահովման ռազմավարության (Quality […]

ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց Եվրոպական միության «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված նախագծերը։ Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը և Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը։ […]

ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

2026 թվականի հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, Գավառի պետական համալսարանում կայացավ 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհեց շրջանավարտների 29-րդ սերնդին՝ 210 բակալավրի և մագիստրոսի, ովքեր համալրեցին ԳՊՀ ինը հազարից ավելի շրջանավարտների շարքերը։ Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին Սահմանադրության օրվա առթիվ,  ջերմորեն շնորհավորեց շրջանավարտներին և […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան