Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «AI4ALL» նախաձեռնության «Project Management & AI» 3 մոդուլից բաղկացած առցանց դասընթացին։ Նրանք ծանոթացան արհեստական բանականության համակարգերի կիրառման շնորհիվ թիմային աշխատանքի արդյունավետ կառավարման, ճիշտ պլանավորման, ժամկետների հստակ սահմանման, վտանգների վերլուծության, կրկնվող առաջադրանքների ինքնաշխատ կատարման, դրանց բարելավման, տվյալների վերլուծություն կատարելու և լավագույն լուծումներ գտնելու կառուցակարգերին։ Հավաստագրեր շնորհվեցին դասընթացը հաջողությամբ ավարտած և թեստավորումը հաղթահարած ԳՊՀ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանին, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նատաշա Բաղդասարյանին, «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիտրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ներսիսյանին և «ֆինանսներ» բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Սիլվինե Մոմչյանին։ Շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողներին և ցանկանում նոր ձեռքբերումներ։