ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Լույս է տեսել Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանի «Միջնադարյան Եվրոպայի հերոսական էպոսը» գիրքը։
Գրքում համակողմանի քննության է ենթարկվում եվրոպական միջնադարյան գրականության ամենակարևոր ժանրերից մեկը՝ էպոսը իր արխայիկ և դասական տարբերակներով։
Առանձնակի ուշադրություն է հատկացվում ինչպես էպոսների ծագումնաբանության և ձևավորման, այդ կապակցությամբ դրանց դիցաբանական և պատմական շերտերի հարաբերակցության, այդպես էլ բանարվեստի և համեմատաբանության խնդիրներին:
Գիրքը հասցեագրված է գրականագետներին, գրականություն ուսումնասիրող մագիստրանտներին և գրականության ու մշակույթի խնդիրներով զբաղվող լայն լսարանին:
Scroll to Top
Գավառի պետական համալսարան