Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի առկա բաժնի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նարե Ասոյանի հաշվետվությանը։ Նարեն 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորել է Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սուրբ Անտոնիոս կաթոլիկ համալսարանում՝ ԳՊՀ իրականացրած Եվրոպական միության «Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում։ Հաշվետվությունը կներկայացվի ս․ թ․ ապրիլի 3-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
Սիրով սպասում ենք ձեզ։
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ՝ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ