lԳավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողներն այցելեցին «ԴիջիԹեք 2026» տեխնոլոգիական ցուցահանդես։ Նրանց ուղեկցում էին ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը, նույն ամբիոնի դասախոս Արթուր Միրիբյանը և բուհի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակից Կարեն Սիրականյանը։
Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու տեխնոլոգիական ոլորտի զարգացումներին, ռոբոտաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարական լուծումներին, ժամանակակից սարքավորումներին, արհեստական բանականության կիրառություններին։
Ուսանողների համար օրը դարձավ ոչ միայն ճանաչողական, այլև մասնագիտական առումով ուսուցողական, տեղեկատվական, հետաքրքիր և ոգեշնչող փորձառություն։ Նրանք անմիջականորեն շփվեցին ոլորտի ներկայացուցիչների հետ, ականատես եղան տեխնոլոգիական առաջընթացի գործնական դրսևորումներին, քննարկեցին նոր գաղափարներ և բացահայտեցին նորանոր հնարավորություններ։
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԴԻՋԻԹԵՔ 2026»-ԻՆ