Գավառի պետական համալսարանի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանը Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանում մասնակցեց «Էրասմուս շարժունության շաբաթ»-ին, որի ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ։ Նա մասնակցեց դասընթացների՝ «Տեղական զարգացում» և «Աշխարհագրության տեսական հետազոտություններ» թեմաներով, եղավ համալսարանի Երկրաբանության և հողագիտության լաբորատորիայում, որտեղ ներկայացվեցին միներալների տեսակները, քննարկեցին ապարների ուսումնասիրման եղանակները և Իսպանիայում հողերի դեգրադացիայի հետ կապված որոշ խնդիրներ։
Լալա Մկրտչյանը մասնակցեց համաժողովի՝ «Թվային հումանիտար գիտություններ և արհեստական բանականություն» խորագրով, եղավ Վալլադոլիդի պատմական գրադարանում։ Իսկ Տեներիֆեում մասնակցեց «Արգելքից այն կո՞ղմ․ Ինչպե՞ս կարգավորել հարթակի դիզայնը՝ անչափահասներին պաշտպանելու համար DSA մեթոդաբանության համաձայն» խորագրով աշխատաժողովին, որը կայացավ առկա-առցանց ձևաչափով՝ միավորելով մասնագետների Տեներիֆեից և Ֆլորենցիայից։
Միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերը ԳՊՀ դասախոսին ընձեռեցին նոր գիտելիքներ և փորձառություն ձեռք բերելու հնարավորություն։
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍ ԼԱԼԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ