ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ԿԱՆԱՉ» ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և դասախոսներ, դպրոցների հարգելի՛ ուսուցիչներ և բարձր դասարանների աշակերտներ, հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ուսանողական գիտաժողովի, որը կկայանա 2026 թվականի ապրիլի 26-ին, ժամը 12:00-ին՝ ԳՊՀ կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
Գիտաժողովի թեման է՝ «Տնտեսության «կանաչ» փոխակերպումը և էկոլոգիական հիմնախնդիրները արդի պայմաններում»։
Գիտաժողովի ընթացքում հնարավորություն կունենաք՝ քննարկելու «կանաչ», շրջանաձև տնտեսության առանձնահատկությունները, էկոլոգիական, տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները, բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու միջոցները։
Սիրով սպասում ենք թեմայով հետաքրքրվող անձանց։

ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի
ուսանողական գիտական ընկերություն

Scroll to Top
Գավառի պետական համալսարան