Գավառի պետական համալսարանի «Սերվիս» բաժնի ուսանողները՝ ուսումնական պրակտիկայի շրջանակներում, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ Մարտին Ավագյանի, Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանի ղեկավարությամբ, դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանի և ակադեմիական խորհրդատու Անուշ Ոսկանյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ Տավուշի և Լոռու մարզեր։
Ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսանողներն այցելեցին Լոռու մարզի պատմամշակութային հուշարձաններ՝ Օձունի վանք և Սանահինի վանական համալիր, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այնուհետև պրակտիկան շարունակվեց Տավուշի մարզում՝ ներառելով Հաղարծնի վանք այցելությունը, և ավարտվեց Սևանավանք այցելությամբ, որտեղ ուսանողները ծանոթացան համալիրի պատմամշակութային նշանակությանը։ Ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում ծանոթանալու ՀՀ մարզերի պատմամշակութային ժառանգությանը, զբոսաշրջային ներուժին, զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զբոսաշրջության և սերվիսի ոլորտներում։