Հարգելի՛ ուսանողներ, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի «Էրազմուս+» ազգային գրասենյակը նախատեսում է կազմակերպել առցանց հանդիպում՝ որպես բանախոս ներգրավելով «Էրազմուս+ International Credit Mobility (ICM)» ծրագրին մասնակցած ուսանողներին։
Հանդիպման նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ուսանողները կներկայացնեն իրենց միջազգային շարժունության փորձառությունը, ձեռքբերումներն ու տպավորությունները՝ նպաստելով Հայաստանում «Էրազմուս+» ուսանողական համայնքի ամրապնդմանը և ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը։
Խնդրում ենք ICM ծրագրին մասնակցած ուսանողներին ակտիվորեն մասնակցել՝ գրանցվելով հետևյալ հղումով․
Հանդիպումը կանցկացվի առցանց ձևաչափով, և հավելյալ մանրամասները կտրամադրվեն գրանցված մասնակիցներին։
Սիրելի՛ ուսանողներ, շնորհակալություն ենք հայտնում ձեր ակտիվության համար։
Հարգանքով՝ «Էրազմուս+» ազգային գրասենյակ
Հայաստան թիմ