Հարգելի՛ դասախոսներ, ասպիրանտներ, մագիստրանտներ, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովին, որը կկայանա 2026թ. մայիսի 2-ին, սկիզբը՝ ժամը 11։00-ին, առցանց ձևաչափով, Jitsi Meet հարթակում։
Կից ներկայացնում ենք գիտաժողովի ծրագիրը և խնդրում լիագումար նիստինմիանալ հետևյալ հղմամբ․
https://meet.jit.si/moderated/5c234f758314772946cda6a294fe278d07bde10c34821242af09b91c882a9a35
Լիագումար նիստից հետո գիտաժողովը կշարունակվի 10 մասնագիտական բաժանմունքներում, որոնց աշխատանքներին կարող եք մասնակցել ծրագրի համապատասխան բաժիններում նշված հղումներով։ Լիագումար նիստի և բոլոր բաժանմունքների հղումները հասանելի են նաև ներքոհիշյալ հասցեով՝
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։
Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 46-03-02, 60-46-12-43, 60-46-12-99, 077-37-51-51, ինչպես նաև կարող եք դիմել մասնագիտական բաժանմունքների տեխնիկական պատասխանատուներին, որոնց հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կարող եք գտնել ծրագրի համապատասխան բաժիններում։
Հարցերի դեպքում մեզ կարող եք գրել ԳՊՀ էլփոստի հետևյալ հասցեներով՝ infogsu@mail.ru, info@gsu.am
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ կից հղումով՝
ԳՊՀ 29-րդ գիտաժողովի կազմկոմիտե