ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԳՊՀ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Հայտարարվում է մրցույթ Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության մինչև 65 տարեկան, գործունակ քաղաքացիները, որոնք ունեն տվյալ   ամբիոնի  ուղղվածությանը համապատասխանող գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում:

Թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն,
2. դիմում ԳՊՀ ռեկտորի անունով,
3. գիտական աստիճանը և (կամ) գիտական կոչումը հաստատող փաստաթղթերը և պատճեն,
4. ինքնակենսագրություն,
5. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
6. տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
7. զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
8. տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների հաստատված ցանկը,
9. տվյալներ պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ (առկայության դեպքում),
10. բնութագիր վերջին աշխատավայրից,
11. Օտար լեզվի և գրականության ամբիոնի զարգացման հնգամյա հայեցակարգ:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026թ․նոյեմբերի 25-ը՝ ներառյալ, ժամը՝ 16:00-ն: Թեկնածուների գործերն ընդունող հանձնաժողովի հասցեն է՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ,  ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1, 1201, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, 219 սենյակ, հեռախոսահամարներ՝              +374-60-46-04-03, +374-60-46-12-41:

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան