ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ԿԱՆԱՉ» ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված տնտեսության «կանաչ» փոխակերպմանը և էկոլոգիական հիմնախնդիրներին։
Գիտաժողովին ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․
1․ Սիլվինե Մոմչյան՝ «ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնի 3֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ ««Կանաչ» տնտեսությունը որպես կայուն զարգացման կարևոր գործոն», գիտական ղեկավար՝ ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյան,
2․ Անահիտ Ասատրյան՝ «ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնի 2֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Կանաչ տնտեսության զարգացման հեռանկարները ռեսուրսաարդյունավետության և առավել մաքուր արտադրության տեխնոլոգիաների կիրառմամբ», գիտական ղեկավար՝ Սամվել Ամիրխանյան,
3․ Օֆելյա Մանուկյան՝ «ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնի 2֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Շրջանաձև տնտեսությունը որպես կանաչ տնտեսության մոդել», գիտական ղեկավար՝ Սամվել Ամիրխանյան,
4.Մանվել Գևորգյան՝ «ֆինանսներ (ըստ ոլորտի)» բաժնի 3֊րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Շրջանաձև տնտեսության զարգացման խոչընդոտները փոքր և միջին ձեռնարկություններում», գիտական ղեկավար՝ Սամվել Ամիրխանյան,
5.Օլյա Ավետիսյան՝ «Տնտեսագիտություն» բաժնի 2֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «COP-17-ի բնապահպանական օրակարգը և կանաչ տնտեսության զարգացման հեռանկարները Հայաստանում», գիտական ղեկավար՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Դավիթ Անդրոյան,
6.Սոֆյա Ավետիսյան՝ «Տնտեսագիտություն» բաժնի 3֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Արդյունաբերական սիմբիոզի մոդելի կիրառումը Գեղարքունիքի մարզում․ ինտեգրված շրջանաձև տնտեսական համակարգի ձևավորման ուղիներ», գիտական ղեկավար՝ Դավիթ Անդրոյան,
7.Անժելա Ավետիսյան՝ «Տնտեսագիտություն» բաժնի 3֊րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Կանաչ էներգիան և դրա զարգացման հեռանկարները Հայաստանում» գիտական ղեկավար՝ Սամվել Ամիրխանյան։
Զեկուցումներն ուղեկցվեցին ակտիվ հարց ու պատասխանով, բովանդակալից քննարկումներով։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան