ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՍԵՎԱՆԻ ԵՎ ԳԱՎԱՌԻ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողներին՝ տնօրենի պարտականությունները կատարող Հասմիկ Մաթևոսյանի, ուսումնական մասի վարիչ Գեղամ Խաչատրյանի, դասախոսներ Կարինե Սիմոնյանի և Օվսաննա Լաբոյանիուղեկցությամբ, ինչպես նաև Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին։ Հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, լսեցին համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Նարե Ասոյանի հաշվետվությունը, […]

ՑԵՐԵԿՈՒՅԹ ԳՊՀ-ՈՒՄ՝ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Գավառի պետական համալսարանում կայացավ ցերեկույթ՝ նվիրված հայ-ֆրանսիական հարաբերություններին։ Միջոցառումը կազմակերպել էին դասախոս Լալա Մկրտչյանը և «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողները։ Ֆրանսերեն գեղեցիկ արտահայտություններով և աֆորիզմներով համեմված հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան Նելլի Գրիգորյանը, Սիլվի Սարգսյանը, Սիլվա Բոշյանը, Անի Մարտիրոսյանը, Էլեն Վարպետյանը, Անուշ Հովհաննիսյանը, ովքեր ներկայացրին հայ-ֆրանսիական հարաբերությունների պատմությունն ու զարգացման ուղղությունները, անդրադարձան Միսաք […]

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ՝ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի առկա բաժնի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նարե Ասոյանի հաշվետվությանը։ Նարեն 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորել է Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սուրբ Անտոնիոս կաթոլիկ համալսարանում՝ ԳՊՀ իրականացրած Եվրոպական միության «Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրի […]

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը մասնակցեց Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական կլինիկական կրթության արդիական խնդիրներին։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանում իրավաբանական կլինիկական կրթության ներկա վիճակը, առկա մարտահրավերներն ու զարգացման միտումները։ Աշխատաժողովին մասնակցում էին իրավաբանական կլինիկաների աշխատակիցներ Երևանի պետական համալսարանից, ՀՀ […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՐԱՀԱՅԻ ԿԱՌԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Չեխիայի Հանրապետության Պրահայի Կառլի համալսարանն իրականացնում է ընդունելություն մի շարք կրթական ծրագրերով։ Անգլերեն կրթական ծրագրերին, ընդունելության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ համալսարանի պաշտոնական կայքէջից՝ https://cuni.cz/UKEN-10.html

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով սովորելու Կորդոբայի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում […]

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳՐԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ԼԻ ՈԳԵՇՆՉՄԱՄԲ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ-ՔՆԱՐԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կայացավ «Կյանքի հոգևոր-քնարական ընկալումները» խորագրով ցերեկույթ, որը համախմբեց բանաստեղծների, արձակագիրների, երգահանների, բնական և հասարակական գիտությունները ներկայացնող դասախոսների, ուսանողների, պոեզիայի սիրահարների։ Համալսարանը հյուրընկալեց մաշտոցյան գրի և գրականության մերօրյա նվիրյալ մշակներ Տիգրան Նիկողոսյանին, Խոսրով Խլղաթյանին, Ռուբիկ Ստեփանյանին, Ատոմ Հակոբյանին, Լորետա Մուրադյանին, բանաստեղծուհի և երգահան, Գավառ քաղաքի օրհներգի հեղինակ Կարինե Ղարաբաղցյանին, երիտասարդ […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ԿՅԱՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ-ՔՆԱՐԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳՐԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹԻՆ

Հարգելի՛ բարեկամներ, ստեղծագործող անհատներ, ուսուցիչներ և աշակերտներ, համալսարանականներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ ներկա գտնվելու հոգեհմա պոեզիային նվիրված «Կյանքի հոգևոր-քնարական ընկալումները» խորագրով գրական ցերեկույթին, որը կկայանա ս․ թ․ մարտի 26-ին, ժամը՝ 12:00-ին, Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։ Դուք հնարավորություն կունենաք հանդիպելու գրողների՝ բանաստեղծների և արձակագիրների, ծանոթանալու նրանց ստեղծագործ մտքին ու կենսափիլիսոփայությանը, լսելու […]

«ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ» ՀԱՐԹԱԿՆ ՈՒ «5 E» ՄԵԹՈԴԸ՝ ԳՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Համալսարան-դպրոց համագործակցության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանում կայացավ բաց դաս՝ «Աշխարհացույց» կրթական հարթակի գործիքակազմի և դասի պլանավորման «5 E» մեթոդի վերաբերյալ։ Դասը վարեց Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ և «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի մասնակից Բալասան Սաքեյանը։ Բաց դասին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ։ […]

ԳՊՀ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական […]

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵՆԻՇ

Համալսարան-դպրոց համագործակցության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանում ներկայացվեց «Թումանյանի պատգամների խորհուրդն ու լույսը Հազարան բլբուլի որոնումներում» թեմայով իրականացված ինքնատիպ նախագծային աշխատանքը, որը կատարել էին Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիկ Հակոբյանի ղեկավարությամբ: Միջոցառմանը ներկա էին Գավառի պետական համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, Գավառի ավագ դպրոցի տնօրենի տեղակալ […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ԴԱՍԻ

Սիրելի՛ համալսարանականներ, դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հրավիրում ենք բացահայտելու կրթության նոր հորիզոնները «Աշխարհացույց» կրթական հարթակի միջոցով։ Բաց դասը կվարի Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, Գավառի պետական համալսարանի շրջանավարտ Բալասան Սաքեյանը։ Բաց դասը կանցկացվի ս․ թ․ մարտի 20-ին՝ ժամը 12:00-ին, Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում: Ցանկացողներին խնդրում […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՊՐԱԿՏԻԿԱ ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով հետազոտական պրակտիկա անցնելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ՝ «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ»

Սիրելի՛ համալսարանականներ, դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հարգելի՛ բարեկամներ, հրավիրում ենք գեղեցիկ ու հետաքրքիր ճամփորդության, որի մասնակիցը կարող եք դառնալ՝ ներկա գտնվելով «Թումանյանական պատգամների լույսն ու խորհուրդը Հազարան բլբուլի որոնումներում» թեմայով նախագծային աշխատանքի ներկայացմանը, որը տեղի կունենա ս․ թ․ մարտի 18-ին, ժամը՝ 13։00-ին, Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում: Նախագծային աշխատանքը կներկայացնեն Գավառի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական  անձնակազմի հարգելի՛ անդամներ,  տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և եվրոպական գործընկեր բուհերի միջև կնքված  պայմանագրերի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն  2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները՝ 2026-2027 ուստարվա 1-ին […]

ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻՆ․ «ՄԹՆՇԱՂԻՑ ԼՈՒՍԱԲԱՑ»

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի առկա բաժնի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Լազարյանը ակտիվ մանկավարժական պրակտիկայի ընթացքում Գավառի Պապին Ղանդիլյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպեց գրական-մշակութային միջոցառում՝ «Տերյան․ Մթնշաղից մինչև լուսաբաց» խորագրով։ Ցերեկույթին մասնակցում էին դպրոցի 8-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները։ Նրանք ներկայացրին Վահան Տերյանի քնարական ստեղծագործություններից հատվածներ, անդրադարձան […]

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանում անցկացվեց սեմինար-քննարկում՝ նվիրված բնական աղետներին՝ երկրաշարժերին, հրաբուխներին, սողանքներին, փլուզումներին։ Սեմինար-քննարկումը վարեց Գավառի պետական համալսարանի շրջանավարտ, Գավառի հրշեջ-փրկարարական օղակի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Գառնիկ Թոռչյանը, ով ուսանողներին ներկայացրեց բնական աղետների հետևանքները, անվտանգության կարևոր միջոցները։ Ուսանողները մասնակցեցին քննարկմանը, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Սեմինարը նպատակ ուներ բարձրացնել սովորողների իրազեկվածությունը բնական աղետների և աղետի պայմաններում […]

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ` 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2026-2027 ուսումնական տարվա համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2026թ․ սեպտեմբերից բակալավրիատի առաջին կուրսերում սովորել պատրաստվող դիմորդները, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրատուրայի սովորողներ: Ակադեմիական միջին նիշը /ՄՈԳ՝ միջին որակական գնահատական/ պետք է լինի առնվազն 100/75 միավոր 20/15, 10/7 կամ 4/3մ: Բացառություն է […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան