ՑԵՐԵԿՈՒՅԹ ԳՊՀ-ՈՒՄ՝ «ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ, ՄԵ՛Ր ԱՐԺԵՔՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ
Գավառի պետական համալսարանում կայացավ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիների առաջին բեմելը՝ «Բարև, մե՛նք ենք, մե՛ր արժեքները» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, աշակերտներ և ուսուցիչներ Գավառի ավագ դպրոցից, Գավառի Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցից։ Ցերեկույթը բաղկացած էր երեք մասից. նախ ինքնատիպ ու խորհրդանշական ձևով հանդես եկան առաջին կուրսի ուսանողները, ովքեր ընտրել […]
ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց ցերեկույթ՝ «Բանաստեղծ փիլիսոփան» խորագրով։ Ցերեկույթը նվիրված էր հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։ Ինքնատիպ միջոցառումը վարում էին ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Լաուրա Մանուկյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Մանուկյանը։ Նրանք հարցեր էին ուղղում հիմնական բանախոսին՝ ԳՊՀ հասարակական […]
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՏԻՏՂՈՍԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանում ձևավորված ավանդույթի համաձայն՝ բուհի առաջին կուրսի ուսանողների առաջին բեմելը կրում է «Բարև, մե՛նք ենք» խորագիրը։ Նորընծա ուսանողներին ողջունում են ավագ կուրսերի ուսանողները՝ խրախուսելով լավ սովորել և տիրապետել մասնագիտության գաղտնիքներին։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների ելույթից հետո Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը պատվոգրեր հանձնեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող […]
«ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ»
Գավառի պետական համալսարանում կայացավ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների առաջին բեմելը՝ «Բարև, մե՛նք ենք» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցեցին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, ինչպես նաև Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցչուհիներ Գայանե Իսրայելյանի, Ասպրամ Մարտիրոսյանի և Անահիտ Խաչատրյանի ուղեկցությամբ: ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, «Անգլերեն լեզու և գրականություն» […]
ՀԱՅՐԱՎԱՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ԳՊՀ-ՈՒՄ
Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Օվսաննա Գևորգյանի ուղեկցությամբ։ Աշակերտները հանդիպեցին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանի հետ, ստացան օգտակար խորհուրդներ մասնագիտական կողմնորոշման մասին։ Աշակերտները եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
ԳՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ «T-GREEN» ԵՎ «KPI4HE» ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանի ռեկտորատի նիստում քննարկվեց Եվրոպական միության էրազմուս+ «T-GREEN» և «KPI4HE» ծրագրերի ընթացքը, ներկայացվեցին արդյունքները։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ Էրազմուս+ ծրագրերը նպաստում են բուհի կարողությունների զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացմանը, նորարար ուսումնական մեթոդների ներդրմանը և ուսումնառության արդյունավետության բարձրացմանը։ «T-GREEN» ծրագիրը կարևորվեց «կանաչ» կրթության, շրջանաձև տնտեսության և կայուն զարգացման սկզբունքների գործնական ինտեգրման, իսկ […]
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԻ ՀԵՏ
Գավառի ուսուցողական կենտրոնը «1000 ու մի հարց» խաղ-մրցույթի շրջանակում հյուրընկալեց Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ, դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանին, ով սիրով պատասխանեց կենտրոնի սաների անմիջական հարցերին։ Տիկին Հայրապետյանի անկեղծ պատասխանները զուգակցվում էին հետաքրքիր ու բովանդակալից պատմություններով՝ ընդգծելով ազգային արժեքների պահպանման, մասնագիտության ճիշտ ընտրության և մարդկանց օգտակար լինելու, իմաստալից կյանքով ապրելու անհրաժեշտությունը։ […]
ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
Մեդիագրագիտությանը նվիրված շաբաթվա շրջանակում Գավառ քաղաքում անցկացվեց «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հանրային լրագրության ակումբի կողմից։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Վասիլիս Մարագոսը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև լրագրողներ, մեդիա մասնագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկմանը մասնակցեցին ԳՊՀ ուսանողներ և […]
ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈւՄ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Ս․ թ․ նոյեմբերի 8-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում՝ հեռակա ուսուցման բաժին ընդունված առաջին կուրսի ուսանողների և նրանց ծնողների հետ: Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց և շնորհավորեց առաջին կուրսեցիներին ու նրանց ծնողներին, ուսանողներին մաղթեց արդյունավետ ուսումնառություն, աշխատասիրություն, նպատակասլացություն, պատասխանատու վերաբերմունք կրթության նկատմամբ, ներկայացրեց ուսանողների իրավունքները և պարտականությունները։ ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, բնագիտատնտեսագիտական, հումանիտար մասնագիտությունների […]