ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ԻՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԻՑ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով բաժինը Գավառի պետական համալսարանին նվիրեց ֆրանսերեն գրքեր: Գրքերը փոխանցեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով բաժնի կրթական համագործակցության պատասխանատու Դոմինիկ Վեսը։ Տիկին Վեսը հանդիպեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները: Գրքերի հավաքածուն կազմվել է Ֆրանսիայում գործող “Defis Humanitaires” մարդասիրական […]

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ․ ԳՊՀ-ՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Կարևորելով պրակտիկայի դերը ուսումնառության գործընթացում՝ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի ուսանողները՝ դասախոս Քանաքարա Հայրապետյանի ղեկավարությամբ, անցկացրին գործնական դաս բակալավրիատի նույն բաժնի 1-ին և 2-րդ կուրսերում։ Դասը նվիրված էր Կիլիկյան թագավորությանը։ Նախ հարցում-խաղի միջոցով ամփոփվեց նախորդ թեման, ապա հարցադրումների և քննարկման ձևաչափով վերլուծվեց նոր թեման։ Դասը եզրափակվեց «Ի՞նչ գիտենք մենք պատմությունից» խաղ-վիկտորինայով՝ […]

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԱՎԵՅՐՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 Գավառի պետական համալսարանն ակտիվորեն իրականացնում է ուսանողների և դասախոսների միջազգային ակադեմիական շարժունության ծրագրեր, որոնք ունեն կարևոր նշանակություն բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավման տեսանկյունից։ Դրանք նպաստում են առաջավոր փորձի փոխանակմանը, ստեղծում են հիմքեր երկարաժամկետ միջազգային համագործակցության համար։ Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ, աշխատակիցներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Արհեստական բանականության գրագիտություն, «Prompt Engineering» խորագրով անվճար վերապատրաստման դասընթացին, որը վարում է ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։ Դասերը կանցկացվեն սույն թվականի ապրիլի 19-ին և 26-ին, ժամը՝ 14։30-ին, Գավառի պետական համալսարանի Կենտրոնական մասնաշենքի 223 համակարգչային լսարանում։ Սիրով սպասում ենք։ […]

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Գավառի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնը կազմակերպեց «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությունների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների մագիստրոսական թեզերի նախապաշտպանություն։ Մասնագիտական գիտելիքների հարստացման և հետազոտական կարողությունների զարգացման, ինչպես նաև ավարտական աշխատանքների պաշտպանությանը պատշաճ նախապատրաստվելու նպատակով թեզերի նախապաշտպանությանը ներկա էին նաև վերոնշյալ մասնագիտությունների բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողները։ Առանձնակի ուշադրության արժանացան Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող ճանաչված «Պատմություն» […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈ, ԱՎԵՅՐՈ ԵՎ ԷՎՈՐԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական  անձնակազմի հարգելի՛ անդամներ,  տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Մինհո համալսարանի միջև կնքված  պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն  2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու Մինհո, Ավեյրո, ինչպես նաև Էվորա  համալսարաններում: […]

ԵՄ  «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE» ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս․ թ․ ապրիլի 9-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման ու որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրի շրջանակում մշակված ԳԱՑԱՇ հայեցակարգի նախագծի քննարկում։ ԳՊՀ աշխատանքային խումբը առաջարկություններ ներկայացրեց  «Կրթություն, գիտություն, առաքելություն» և մյուս ուղղություններով սահմանված գործունեության առանցքային […]

ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԸ՝  ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ  ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ

Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսումնական ծրագրի կարևոր բաղադրիչ են պրակտիկաները, որոնց ընթացքում ուսանողները զարգացնում են իրենց գործնական կարողությունները։ ԳՊՀ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ամալյա Մարտոյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում բակալավրիատի ուսանողների համար վարեց բաց դաս՝ «ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարումը բյուջետային քաղաքականության իրականացման համատեքստում» թեմայով։ Դասի ընթացքում Ամալյա Մարտոյանը մանրամասն ներկայացրեց […]

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ  ԲԱԴԵՆ  ՎՅՈՒՐԹԵՄԲԵՐԳԻ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝  ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարան այցելեցին Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի պետական համալսարանի պրոռեկտոր Յոհաննես Քեռնին և դասախոս Ուենդի Ֆեհլներին։ Գերմանացի պրոֆեսորներին ընդունեց  համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով ծանոթացրեց հյուրերին ԳՊՀ առաքելությանը, կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին։ Բադեն Վյուրթեմբերգի պետական համալսարանի պատվիրակները ներկայացրին իրենց բուհը և աշխատանքահեն ուսուցում կազմակերպելու հաջողված փորձը։ Քննարկվեցին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության, աշխատանքահեն ուսուցման […]

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության ինը համալսարանի հետ ուսումնագիտական տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների քննարկման նպատակով Երևանի պետական համալսարանում էին Գերմանիայի 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները և պրոռեկտորները։ Գերմանիայի բուհերի,  այդ թվում՝ Նիդերրեյնի կիրառական գիտությունների, Ֆլենսբուրգի, Կոբլենցի համալսարանների, Լյուբեկի ու Աշաֆենբուրգի տեխնիկական համալսարանների ներկայացուցիչների այցը կազմակերպել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD): Ընտրված հայաստանյան բուհերն են՝ Երևանի պետական համալսարանը, […]

ԿԱՅԱՑԱՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այսօր Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսանողական միջազգային առցանց գիտաժողով։ Գիտաժողովի կազմկոմիտեն ստացել էր 120-ից ավելի հայտ, որոնցից ընտրվել և գիտաժողովի ծրագրում ներառվել էին 87 ուսանողների զեկուցումներ՝  5 պետությունների 20-ից ավելի բուհերից և գիտահետազոտական ինստիտուտներից։ Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փուրթոյանը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԳՊՀ […]

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորելու Իսպանիայի Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում՝ հետևյալ մասնագիտություններով․ ‹‹Ֆինանսներ››, ‹‹Տնտեսագիտություն››, ‹‹Անգլերեն լեզու և գրականություն››: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողական միջազգային գիտաժողովի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ գիտաժողովը տեղի կունենա 2025թ. ապրիլի 4-ին, սկիզբը՝ ժամը 11:00-ին, առցանց ձևաչափով։ Գիտաժողովը կմեկնարկի լիագումար նիստով, ապա իր աշխատանքները կշարունակի 7 մասնագիտական բաժանմունքներում։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք առցանց մասնակցելու գիտաժողովին՝ հետևյալ հղումով․ https://gsu.am/git/links.html Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը։ Կից ներկայացնում ենք ԳՊՀ ուսանողական միջազգային […]

ԳՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ` ՋԵՆՈՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության ‹‹Էրազմուս+ KPI4HE›› ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» նախագծի շրջանակում ս. թ. մարտի 25-ից 28-ը Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, որակի ապահովման բաժնի վարիչ […]

ԳՊՀ  ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանում շարունակվում է մագիստրատուրայի ուսանողների գիտամանկավարժական պրակտիկան։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժինների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները պրակտիկան անցկացնում են բուհում։ Մագիստրանտներ Անիկ Ավետիսյանը և Թերեզա Դանիելյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում, դասախոս Արմինե Դավթյանի ղեկավարությամբ, բակալավրիատի ուսանողների համար վարեցին բաց դաս՝ «Ներառական կրթության հիմունքներ» դասընթացի շրջանակում։ Դասի թեման էր «Մտավոր զարգացման […]

ՁՈՆ՝ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ «Ամենահաղթ սիրո թևերով» խորագիրը կրող ցերեկույթ՝ որպես ձոն կանանց և մայրերին: Ցերեկույթին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի անդամներ, ուսանողներ, ինչպես նաև Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ: Շնորհանդեսի միջոցով հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողները ներկայացրին հայ կնոջ և մոր վեհ ու առաքինի կերպարը՝ մեծարանքի […]

ԳՊՀ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանում շարունակվում է մագիստրատուրայի ուսանողների գիտամանկավարժական պրակտիկան։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժինների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները պրակտիկան անցկացնում են բուհում։ Մագիստրանտներ Անիկ Ավետիսյանը և Թերեզա Դանիելյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում, դասախոս Արմինե Դավթյանի ղեկավարությամբ, բակալավրիատի ուսանողների համար վարեցին բաց դաս՝ «Ներառական կրթության հիմունքներ» դասընթացի շրջանակում։ Դասի թեման էր «Մտավոր զարգացման […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ, հայտնում ենք, որ ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ 1 շաբաթ դասավանդելու կամ վերապատրաստվելու Կորդոբայի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան