ԿԱՅԱՑԱՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այսօր Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսանողական միջազգային առցանց գիտաժողով։ Գիտաժողովի կազմկոմիտեն ստացել էր 120-ից ավելի հայտ, որոնցից ընտրվել և գիտաժողովի ծրագրում ներառվել էին 87 ուսանողների զեկուցումներ՝  5 պետությունների 20-ից ավելի բուհերից և գիտահետազոտական ինստիտուտներից։ Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փուրթոյանը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԳՊՀ […]

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորելու Իսպանիայի Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում՝ հետևյալ մասնագիտություններով․ ‹‹Ֆինանսներ››, ‹‹Տնտեսագիտություն››, ‹‹Անգլերեն լեզու և գրականություն››: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողական միջազգային գիտաժողովի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ գիտաժողովը տեղի կունենա 2025թ. ապրիլի 4-ին, սկիզբը՝ ժամը 11:00-ին, առցանց ձևաչափով։ Գիտաժողովը կմեկնարկի լիագումար նիստով, ապա իր աշխատանքները կշարունակի 7 մասնագիտական բաժանմունքներում։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք առցանց մասնակցելու գիտաժողովին՝ հետևյալ հղումով․ https://gsu.am/git/links.html Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը։ Կից ներկայացնում ենք ԳՊՀ ուսանողական միջազգային […]

ԳՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ` ՋԵՆՈՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության ‹‹Էրազմուս+ KPI4HE›› ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» նախագծի շրջանակում ս. թ. մարտի 25-ից 28-ը Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, որակի ապահովման բաժնի վարիչ […]

ԳՊՀ  ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանում շարունակվում է մագիստրատուրայի ուսանողների գիտամանկավարժական պրակտիկան։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժինների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները պրակտիկան անցկացնում են բուհում։ Մագիստրանտներ Անիկ Ավետիսյանը և Թերեզա Դանիելյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում, դասախոս Արմինե Դավթյանի ղեկավարությամբ, բակալավրիատի ուսանողների համար վարեցին բաց դաս՝ «Ներառական կրթության հիմունքներ» դասընթացի շրջանակում։ Դասի թեման էր «Մտավոր զարգացման […]

ՁՈՆ՝ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ «Ամենահաղթ սիրո թևերով» խորագիրը կրող ցերեկույթ՝ որպես ձոն կանանց և մայրերին: Ցերեկույթին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի անդամներ, ուսանողներ, ինչպես նաև Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ: Շնորհանդեսի միջոցով հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողները ներկայացրին հայ կնոջ և մոր վեհ ու առաքինի կերպարը՝ մեծարանքի […]

ԳՊՀ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանում շարունակվում է մագիստրատուրայի ուսանողների գիտամանկավարժական պրակտիկան։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժինների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները պրակտիկան անցկացնում են բուհում։ Մագիստրանտներ Անիկ Ավետիսյանը և Թերեզա Դանիելյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում, դասախոս Արմինե Դավթյանի ղեկավարությամբ, բակալավրիատի ուսանողների համար վարեցին բաց դաս՝ «Ներառական կրթության հիմունքներ» դասընթացի շրջանակում։ Դասի թեման էր «Մտավոր զարգացման […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ, հայտնում ենք, որ ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ 1 շաբաթ դասավանդելու կամ վերապատրաստվելու Կորդոբայի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական […]

‹‹ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՃԱԽՐԱՆՔԸ` ԵՐԳԻ ԹԵՎԵՐՈՎ››

Գավառի պետական համալսարանում կայացավ ցերեկույթ՝ «Բանաստեղծության ճախրանքը` երգի թևերով» խորագրով։ Միջոցառումը կազմակերպել էր համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թորչյանը՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», «Իրավագիտություն» բաժինների ընթերցասեր ուսանողների մասնակցությամբ։ Ուսանողների կատարմամբ հնչեցին Միսաք Մեծարենցի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի սքանչելի բանաստեղծություններից, որոնք վերածվել են հոգեպարար երգերի, […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԸՆԹԱՑՔԸ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում։ Մասնավորապես, Գավառի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում պրակտիկա է անցնում Անահիտ Գասպարյանը, ով 4-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեց բաց դաս։ Դասին ներկա էին ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական […]

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ՝ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար։ Կրթաթոշակները տրամադրվելու են տարեկան ուսման վարձավճարի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720․000 ՀՀ դրամը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և, միաժամանակ, նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով. […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԱՆՑ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է կին դասախոսների, ուսանողուհիների, աշխատակցուհիների, բոլոր կանանց, մայրերի ու աղջիկների գարնանային միամսյակը, մաղթում երջանկություն, հաջողություն, ուժ ու կորով՝ իրականացնելու բնությունից տրված առաքելությունը, լավագույնս կատարելու ընտանեկան և աշխատանքային պարտականությունները, հանրային գործառույթները։ Անգնահատելի է կնոջ դերը ընտանիքում, հասարակության ու պետության կյանքում, կրթության, գիտության, քաղաքականության, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում։ Կնոջը հատուկ […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ

Ս․ թ․ փետրվարի 27-ին Գավառի պետական համալսարանի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի գերազանցիկ շրջանավարտ, ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս Կարեն Մաստոյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող Ե.13.05 –«Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ» մասնագիտական խորհրդում հաջողությամբ պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը։ Ատենախոսության թեման է՝ «Ինֆորմացիոն-տեսական մեթոդների կիրառությունը […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ համալսարանում վերականգնվել է բնականոն աշխատանքային ռեժիմը և կրթական գործընթացը՝ առկա ձեւաչափով։ ԳՊՀ ռեկտորատ։

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ «RESEARCHER CONNECT» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Սույն թվականի փետրվարի 3-ից 14-ն առաջին անգամ առցանց անցկացվեց «Researcher Connect» հետազոտական դասընթացը, որին մասնակցեցին հայաստանյան 25 մասնագետներ՝ ավելի քան 10 բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից։ Մասնակիցների ընտրությունն անցկացվել էր մրցակցային պայմաններում. շուրջ 100 հայտերից ընտրվել էին լավագույն 25-ը։ ՀՀ մարզերում գործող բուհերի ներկայացուցիչներից դասընթացին մասնակցելու նպատակով ընտրվեց Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 1․անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով 2025թ․ փետրվարի վերջին շաբաթ և կիրակի օրերին՝ փետրվարի 22-ին և 23-ին ԳՊՀ-ում առկա դասեր չեն անցկացվի, փոխարենը դասերը կկազմակերպվեն առցանց՝ հեռավար ձևաչափով։ ԳՊՀ վիրտուալ լսարաններ կարող եք մուտք գործել ԳՊՀ կայքի՝ «Հեռավար ուսուցում» համակարգի միջոցով, 2․ նշված […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով անբարենպաստ եղանակային պայմանները, խնդրում ենք դասերն անցկացնել առցանց՝ հեռավար ձեւաչափով, օգտագործելով ԳՊՀ վիրտուալ լսարանները։ ԳՊՀ ռեկտորատ։

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

2008 թվականից սկսած՝ փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Գավառի պետական համալսարանի գրադարանում հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ բաց դաս-քննարկում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գրական ժառանգությանը, և նրա անզուգական ստեղծագործությունների լույսի ներքո արժևորվեց գրքերի անգնահատելի դերը անհատի կյանքում: Ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հասարակական գիտությունների […]

‹‹ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ›› ՏԻՏՂՈՍԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՆԱՏԱՇԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ‹‹Անգլերեն լեզու և գրականություն›› բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նատաշա Բաղդասարյանը մասնակցեց «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կազմակերպել էին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան և Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը՝ ուսանողների տոնի շրջանակներում։ 2024 թվականին ուսման […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան