ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ  2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 13-ի N 11-Լ հրամանի համաձայն՝ Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով փորձնական ընդունելություն։ Ընդունելությանը կարող են մասնակցել` պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի […]

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ՝ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս․ թ․ հուլիսի 11-ին Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստում կայացավ քննարկում՝ նվիրված Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրին։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ծրագրի Որակի ապահովման ռազմավարության (Quality […]

ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց Եվրոպական միության «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված նախագծերը։ Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը և Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը։ […]

ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

2026 թվականի հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, Գավառի պետական համալսարանում կայացավ 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհեց շրջանավարտների 29-րդ սերնդին՝ 210 բակալավրի և մագիստրոսի, ովքեր համալրեցին ԳՊՀ ինը հազարից ավելի շրջանավարտների շարքերը։ Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին Սահմանադրության օրվա առթիվ,  ջերմորեն շնորհավորեց շրջանավարտներին և […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «CASEKEY 2026» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին «CaseKey 2026» բիզնես խնդիրների լուծման մրցույթի մեկնարկային միջոցառմանը՝ միանալով հարյուրավոր երիտասարդների, ովքեր պատրաստվում են առաջիկա ամիսներին իրենց ուժերը փորձել իրական բիզնես մարտահրավերներով լեցուն հիմնախնդիրների լուծման գործում։ Միջոցառմանը մասնակցեցին ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողներ Արմինե Սաֆոյանը, Օֆելյա Մանուկյանը և Օլյա Ավետիսյանը։ Թիմի մարզիչներն են ԳՊՀ շրջանավարտ, Կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Աստղիկ […]

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՔՈԼԵՋՆԵՐԻ) ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ

Գավառի պետական համալսարանը հայտարարում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների ընդունելություն՝ 2026-2027 ուսումնական տարում շարունակական կրթությամբ բակալավրի կրթական ծրագրերով 2-րդ կուրսից ուսումը շարունակելու համար՝ հետևյալ մասնագիտություններով․ 1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 2. Հայոց լեզու և գրականություն 3. Պատմություն 4. Անգլերեն լեզու և գրականություն 5. Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) 6. […]

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱՎՃԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԳՊՀ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագիրը 2026 թվականին հանրակրթական դպրոցներն ավարտած և 2026-2027 ուսումնական տարում ԳՊՀ առաջին կուրս ընդունված, սոցիալապես անապահով, բարձր արդյունքներ արձանագրած սովորողների համար հայտարում է կրթավճարի մրցույթ։ Հայ օգնության ֆոնդի կրթական ծրագրերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց /օնլայն/ […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՄԱՍՆԱԿՑԵՔ «100 ԳԱՂԱՓԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ՄՐՑՈՒՅԹԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, երիտասարդ աշխատակիցներ, դուք ունեք ստեղծագործելու, համարձակ նախաձեռնություններով հանդես գալու և ձեր երազանքները մարմնավորելու հնարավորություն՝ մասնակցելով 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթին։ Տեղեկացնում ենք ձեզ, որ մեկնարկել է մրցութային հայտերի ընդունման փուլը։ Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական […]

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՈԳԵՎՈՐ, ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց հայրենաճանաչողական էքսկուրսիա, որի նպատակն էր ուսանողների առավել սերտ հաղորդակցությունը հայ ժողովրդի հոգևոր, պատմամշակութային ժառանգությանը։ Էքսկուրսիային մասնակցեցին ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմություն և ակտիվություն ցուցաբերած ուսանողները՝ ԳՊՀ որակի ապահովման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քանաքարա Հայրապետյանի, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանի և արտաքին կապերի ու լրատվության բաժնի […]

ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 10-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գավառի պետական համալսարանի 29-րդ գիտաժողովի 10-րդ՝ բնական գիտությունների բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ Մարտին Ավագյանը։ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու  Սուրեն Ներսեսյանը,  ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Նաիրա Հայրապետյան հետ համահեղինակությամբ ներկայացրին զեկուցում՝ […]

ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 9-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 9-րդ մասնագիտական բաժանմունքում ներկայացվեցին բնական գիտությունների և դրանց դասավանդման մեթոդիկային վերաբերող զեկուցումներ։ Բաժանմունքի աշխատանքները ղեկավարեց ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյանը։ Նիստին մասնակցում էին և զեկուցումներով հանդես եկան բնական և տեխնիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, ինչպես նաև հետազոտական աշխատանքներում ներգրավված մագիստրատուրայի և […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՍՈՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ` ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՈՎ

Ջերմորեն շնորհավորում ենք Գավառի պետական համալսարանի գերազանցիկ շրջանավարտ, համալսարանի դասախոս Սոնա Կոստանտի Սիմոնյանին՝ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու առիթով։ Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտությամբ, «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում (զուգադրական քննություն)» թեմայով ատենախոսության պաշտպանությունը կայացել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Լեզվաբանության 019 մասնագիտական […]

ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի 29-րդ միջազգային գիտաժողովի 8-րդ բաժանմունքում քննարկվեցին օտար լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկային, լեզվաբանությանը, թարգմանության տեսության և պրակտիկային նվիրված հարցեր։ Բաժանմունքի աշխատանքը ղեկավարում էր մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ և ՀՊՏՀ դասախոս Ռուզաննա Սարգսյանը։ Տիկին Սարգսյանը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էրիկա Ավակովան հանդես եկան «От образовательной […]

ԳՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գավառի պետական համալսարանում սահմանված կարգով ընթացավ բակալավրիատի և մագիստրատուրայի 2025-2026 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորումը։ ԳՊՀ բակալավրիատի առկա և հեռակա բաժինների շրջանավարտները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները, իսկ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները՝ մագիստրոսական թեզերը։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներն ու անդամները բարձր գնահատեցին շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությունը, տեսական գիտելիքների խորությունը, հետազոտական կարողություններն ու գործնական հմտությունները։ Նշվեց, […]

ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 7-րդ բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյանը ներկայացրեց զեկուցում՝ «Գյուղը Արտաշես Ղահրիյանի ստեղծագործության մեջ» թեմայով։ ԳՊՀ դասախոս, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղռեջյանը ներկայացրեց զեկուցում՝ «Երդմամբ կնքված դաշինքների ծիսակարգը և […]

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի մասնագետ Մարիամ Նախրատյանը և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մասնագետ Նոնա Մուրադյանը մասնակցեցին «Արհմիության անդամակցության բարձրացման շարժառիթները» թեմայով երկօրյա սեմինարի, որը կազմակերպվել էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից։ Կոնֆեդերացիայի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Վարդուհի Բրուտյանը հանդես եկավ զեկուցումներով՝ «Կոլեկտիվ բանակցություններ» և «Արհմիությունների դերը» թեմաներով, որոնք ուղեկցվեցին քննարկումներով։ Մասնակիցներն անդրադարձան աշխատողների իրավունքների պաշտպանության […]

ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

2026թ. մայիսի 2-ին կայացավ Գավառի պետական համալսարանի ամենամյա հերթական՝ 29-րդ միջազգային գիտաժողովը։ Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց 10 մասնագիտական բաժանմունքներում։ 6-րդ բաժանմունքում լսվեցին հայոց լեզվին և նրա դասավանդման մեթոդիկային նվիրված զեկուցումներ։ Զեկուցումներով հանդես եկան Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վիկտոր Կատվալյանը, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ […]

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն, ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ

Խորին շնորհակալություն ենք հայտնում Բիբլոս Բանկ Արմենիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառի պետական համալսարան ընդունված 9 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման նպատակով ֆինանսավորում տրամադրելու համար։ Երիտասարդներին աջակցելը և կրթության հավասար հասանելիության ապահովումը կարևոր պատասխանատվություն է Բանկի համար։ Նախաձեռնության նպատակն է մեղմել դժվարին պայմաններում հայտնված արցախցի ուսանողների և նրանց ընտանիքների սոցիալական բեռը։ «Բիբլոս Բանկ Արմենիայի համար […]

ԳՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելությունը կկազմակերպվի ս․ թ․ հունիսի 6-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝ 1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 2. Պատմություն 3. Հայոց լեզու և գրականություն 4. Ռուսաց լեզու և գրականություն 5. Անգլերեն լեզու և գրականություն 6. Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/ 7. Ֆինանսներ, […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․  ՀՐԱՎԻՐՈՒՄ  ԵՆՔ  ԳՊՀ  ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնի առաջինից չորրորդ կուրսերի  սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը կմեկնարկեն 2026թ. հունիսի 3-ին և կավարտվեն 2026 թ. հունիսի 21-ին: Միաժամանակ հայտնում ենք, որ ս․  թ․ հունիսի 7-ին ԳՊՀ-ում ոչ աշխատանքային օր է, ուստի հունիսի 7-ի փոխարեն դասերը կկայանան հունիսի 9-ին։ Դասերին մասնակցելը պարտադիր է։ Խնդրում ենք ժամանակին և պատշաճ կերպով կատարել ձեր ուսումնական և ֆինանսական  պարտականությունները։ Հիմքերի առկայության դեպքում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, բուհի կողմից զեղչ ստանալու մասին դիմումները և համապատասխան փաստաթղթերն  ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 10-ը` ներառյալ։ Այն ուսանողները, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել, խնդրում ենք ծանուցագրի պատճեն՝ դիմումին կից, ներկայացնել ռեկտորատ, տարկետում ստանալու նպատակով։ Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան