ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ԳՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում: Իտալիայում՝ Հռոմի Սապիենզա համալսարանում իր ուսումնառության հաջողված փորձով կիսվեց «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Նոնա Հովեյանը։ Հետաքրքիր հաշվետվություններ ներկայացրին ԳՊՀ oտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե […]
ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳԱՎԱՌԻ ԵՎ ՍԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Գավառի պետական համալսարանը համագործակցում է ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների և քոլեջների հետ, կազմակերպում հանդիպումներ, փոխայցելություններ։ Օրերս համալսարանը սիրով հյուրընկալեց Գավառի և Սևանի ավագ դպրոցների, ինչպես նաև Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։ Հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, լսեցին օգտակար խորհուրդներ կրթության կարևորության և մասնագիտական ճիշտ կողմնորոշման մասին, մասնակցեցին […]
ԳԱՎԱՌ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի և բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ ուսանողական գիտաժողով՝ «Գավառ բազմաբնակավայր համայնքի զարգացման մարտահրավերները» խորագրով: Ուսանողները հանդես եկան հետաքրքիր զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․ — Մերի Փուրթոյան՝ «Տնտեսագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Գավառ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը», — Թագուհի Թադևոսյան՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, […]
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհակալություն է հայտնում Գավառի բժշկական կենտրոնին՝ «Դեղագործական քիմիա» բաժնի ուսանողների պրակտիկան արդյունավետ կազմակերպելու համար։ Ուսանողները պրակտիկան անցկացնում են կենտրոնի լաբորատորիայում և դեղատանը։ Լաբորատորիայում ուսանողները հետևում են գործիքային հետազոտությունների ընթացքին, իրականացնում արդյունքների գրանցում՝ լաբորատորիայի վարիչի անմիջական հսկողությամբ։ Գավառի բժշկական կենտրոնի դեղատան փորձառու աշխատակից, Գավառի պետական համալսարանի «Դեղագործական քիմիա» բաժնի շրջանավարտ Մելինե Միսակյանի […]
ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԲԱՆԱՎԵՃ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՎԱՆԱ ԿԱՊՈՒՏԱՉ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ
Սևանա կապուտաչ գեղեցկուհին Հայաստանի բնական հարստությունն է, որի հիմնախնդիրներն ուսումնասիրելը և ներկայացնելը կարևոր է երիտասարդների էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար։ Գավառի պետական համալսարանի «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» բաժինների 2-րդ կուրսի ուսանողները՝ ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ, «Բնապահպանություն և բնօգտագործման տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում կազմակերպել էին բանավեճ՝ «Ձկնարդյունաբերությունը բացասաբա՞ր է ազդում Սևանա լճի վրա» թեմայով։ Բանավեճի դատավորներն էին՝ […]
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկան հաջողությամբ անցկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում։ Ուսանողները ոչ միայն մասնակցում են դասերի և դասեր վարում, այլև միջոցառումներ կազմակերպում, հանդես գալիս գեղեցիկ նախաձեռնություններով։ Հրանուշ Մելքոնյանն իր պրակտիկան անցավ հարազատ կրթօջախում՝ Գավառի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում: ԳՊՀ ուսանողուհին […]
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԱՎԱՌ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՆ
Սիրով տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը ս. թ. ապրիլի 25-ին, ժամը՝ 13:00-ին կազմակերպում է ուսանողական գիտաժողով՝ նվիրված Գավառ խոշորացված համայնքի զարգացման ուղիներին։ Գիտաժողովն անցկացվելու է Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 316 լսարան/։ Սիրով հրավիրում ենք ուսանողներին և Գավառ բազմաբնակավայր համայնքի զարգացման հեռանկարներով հետաքրքրված անձանց՝ մասնակցելու […]
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ՈՒՄ
Գավառի պետական համալսարանում ուսանողների տեսական գիտելիքներին զուգահեռ կարևորվում են գործնական կարողությունները։ Սովորողների մասնագիտական կարողությունների զարգացմանը նպաստում են պրակտիկաները։ ԳՊՀ «Ֆինանսներ» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան հաջողությամբ անցկացնում են «ԱԿԲԱ բանկ»-ի «Գեղարքունիք» մասնաճյուղում: Նրանք ուսումնասիրում են բանկային համակարգի աշխատանքի սկզբունքներն ու կառուցակարգերը, աջակցում հաճախորդներին տարբեր ֆինանսական գործարքների իրականացման հարցերում, ինչպես նաև սիրով մասնակցում են […]
ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՄ «ERASMUS + T-GREEN» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ԳՊՀ-ում քննարկվեց Եվրոպական միության «ERASMUS +T-GREEN» ծրագրի շրջանակում ներդրվող նոր՝ «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը Գավառի պետական համալսարանը մշակելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ։ Ծրագրի կոնսորցիումի առաջարկով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով համալրվել է ՀՀ մագիստրոսական կրթական ծրագրերի ցանկը «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում», «Շրջանաձև տնտեսություն և կառավարում», «Կայուն զարգացման […]
ԳՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ «ERASMUS + T-GREEN» ԵՎ «ERASMUS + KPI4HE» ԾՐԱԳՐԵՐԸ
Գավառի պետական համալսարանի ռեկտորատի նիստում քննարկվեցին «ERASMUS + T-GREEN» և «ERASMUS + KPI4HE» ծրագրերը։ Ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ Եվրոպական միության ծրագրերը նպաստում են բուհերի կարողությունների զարգացմանը, մասնագիտությունների արդիականացմանը, ուսումնական պլանների բարելավմանը, «կանաչ» կրթության հայեցակարգի կենսագործմանը, բարձրագույն կրթության արդյունավետության ցուցիչների համակարգի ներդրմանը։ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը ներկայացրեց ս. թ. մարտի 25-ից 28-ը Իտալիայի Հանրապետության […]
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի ապրիլի 19-ին Գավառի պետական համալսարանում մեկնարկեց ժամանակի ամենաարդիական թեմաներից մեկին վերաբերվող «Արհեստական բանականության գրագիտություն» վերապատրաստման դասընթացը՝ նպատակ ունենալով խթանել AI-ի (արհեստական բանականության) վերաբերյալ գիտելիքների և գործնական հմտությունների տարածումը պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների շրջանում։ Դասընթացը վարում է ԳՊՀ Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։ Դասընթացն անցկացվում է աշխատարանների (workshop) […]
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Ս․ թ․ ապրիլի 17-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի /ՈԱԱԿ/ նախաձեռնությամբ կայացավ քննարկում հավատարմագրված բուհերի ներկայացուցիչների հետ՝ նվիրված մասնագիտական կրթական ծրագրերի ներքին փորձաքննությանը։ Քննարկման նպատակը կրթական ծրագրերի ներքին աուդիտի խնդիրների և դժվարությունների վերհանումն էր։ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց մասնագիտական կրթական ծրագրերի գնահատման բաղադրիչները՝ վերջնարդյունքների ձեռքբերում, ուսանողների գնահատում, ուսանողակենտրոնություն, գործատուների մասնակցություն, հետազոտություն, ավարտական աշխատանքների […]
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանի իրականացրած Եվրոպական միության «Էրազմուս+» ակադեմիական միջազգային շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ԳՊՀ ուսանողները ներկայացրին հաշվետվություններ։ Հաշվետվությունները լսեցին Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ղեկավար կազմը, դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչները։ Հետաքրքիր շնորհանդես-հաշվետվություններ ներկայացրին «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Վոլոդյա Գևորգյանը, ով սովորել էր Իտալիայի […]
ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՍԵՎԱՆԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԳԱՎԱՌԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Ս. թ. ապրիլի 16-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ղեկավար կազմին, դասախոսների և ուսանողների, ինչպես նաև Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչներին։ Հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, լսեցին Եվրոպական միության «Էրազմուս+» ակադեմիական միջազգային շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ԳՊՀ ուսանողների հաշվետվությունները։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ […]
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ ս․ թ․ ապրիլի 15-ից Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2025 թվականի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։ Դիմորդը (շրջանավարտը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության միասնական քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունները […]
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆ
ԳՊՀ հարգելի՛ ուսանողներ, ս․ թ․ ապրիլի 17-ին, ժամը՝ 13։00-ին Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում տեղի կունենա բանավեճ-քննարկում՝ «Ձկնարդյունաբերությունը բացասաբա՞ր է ազդում Սևանա լճի վրա» թեմայով։ Քննարկումը կազմակերպել են ԳՊՀ «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» բաժինների 2-րդ կուրսի ուսանողները՝ «Բնապահպանություն և բնօգտագործման տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում։ Միջոցառումը հնարավորություն կտա քննարկել բնապահպանության և տնտեսության միջև հավասարակշռության […]
ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԸ
Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցեց Մայկոպի տեխնոլոգիական համալսարանում կայացած միջազգային գիտաժողովին՝ «Տարածաշրջանների կայուն զարգացում. բազմագործոն հետազոտական մոտեցում մշակութային, տնտեսական և սոցիալ-քաղաքական ոլորտներում» խորագրով։ Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել և վերլուծել Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների տարածքային զարգացման արդի միտումները, կայուն զարգացմանը նպաստող կառուցակարգերն ու հեռանկարները։ Պարոն Սահակյանը հանդես […]
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈՒՂԻՆ «2008-2018ԹԹ․» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Գավառի պետական համալսարանում կայացավ բուհի համահիմնադիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանի՝ «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին «2008-2018թթ․» եռահատորյակի շնորհանդեսը։ Աշխատությունը ներկայացրին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը, ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը և դասախոս Օլգա Ղազարյանը։ Բանախոսները արձանագրեցին, որ ծավալուն ու բովանդակալից եռահատոր աշխատությունը առանձնանում […]
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ, սիրով հրավիրում ենք ձեզ ծանոթանալու ԳՊՀ միջազգային ծրագրերին, եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և փորձի փոխանակմանը, որը տեղի կունենա ս․ թ․ ապրիլի 16-ին և 23-ին-ին, ժամը՝ 13։00-ին, Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա […]
«ԿՆՈՋԸ ԳՈՎԵՐԳՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՄՈՒՍԱՆԵՐԸ»
Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ «Կնոջը գովերգում են բոլոր մուսաները» խորագրով ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Միջոցառումը կազմակերպվել էր բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Նելլի Գրիգորյանի նախաձեռնությամբ։ Ցերեկույթը մեկնարկեց խորհրդանշական բեմադրությամբ՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տեսարանով։ Գաբրիել հրեշտակապետի և Մարիամի հանդիպումը ներկայացվեց որպես մայրության, լույսի ու հավատքի խորհրդանիշ։ Միջոցառման ընթացքում հիշատակվեցին աշխարհահռչակ հայ կանայք, […]