ԿՐԹԱՎՃԱՐ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

«4090 Բարեգործական» հիմնադրամը չորս տարի շարունակ տրամադրում է կրթավճար պատերազմի մասնակից ուսանողներին: 2023-24 ուսումնական տարվա համար կարող են դիմել ոչ միայն 2016 կամ 2020թթ. պատերազմների, այլ նաև 2023թ. մարտական գործողությունների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ բուհերում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող: «Կրթավճարը տրամադրվում է մրցութային կարգով և և երկու փուլով (փաստաթղթերի դիտարկում ու […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական  հիմնադրամը, նախորդ տարիների պես, այս տարի ևս տրամադրում է 500.000 ՀՀ դրամի չափով կրթաթոշակ՝  բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող մասնագիտություններով թե՛ անվճար, և թե՛ վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին։ Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական ծրագիրը ավարտում են 2025 թվականին (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա […]

ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ`  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ  

Գավառի պետական համալսարանի դասախոս, տենտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցել է «Լեռները և «լեռնային տեքստը» համաշխարհային պատմական և մշակութային գործընթացում» խորագիրը կրող միջազգային գիտա-գործնական կոնֆերանսին և ներկայացրել զեկուցում՝  «Լեռները որպես գեոմշակութային հասկացություն և հայեցակարգային  տարր աշխարհի հայկական պատկերում՝ Մարտիրոս Սարյանի աշխատանքների օրինակով»։ Իր զեկուցման մեջ պրոֆեսոր Սահակյանն անդրադարձել է լեռների՝ որպես հայկական […]

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի հեռակա բաժինների սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2024թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն 2024թ. հունիսի 5-ին և կավարտվեն 2024թ. հունիսի 30-ին։ Դասերը կանցկացվեն առկա ձևաչափով: «Իրավագիտություն», «Մանկավարժություն և մեթոդիկա» /տարրական կրթության/, «Պատմություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», բաժինների ուսանողների դասերը կկայանան Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մասնաշենքում, […]

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն: Ընդունելությունն անցկացվում է 2 փուլով: 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը, որին կարող են մասնակցել միայն Գավառի պետական համալսարանի բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները: Իսկ 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է բաց մրցույթով մինչև […]

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆԻՆ՝ ‹‹ԻՐԱՆԱՊԱՏՈՒՄ›› ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄԻ ԿԱՄ ԻՐԱՆՈՒՄ 9 ՀՐԱՇԱԼԻ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ

2024 թվականին ‹‹Նուռ›› հրատարակչության կողմից լույս է ընծայվել ‹‹Գեղամա աշխարհ›› թերթի խմբագրապետ, հրապարակախոս, արձակագիր ու բանաստեղծ Խոսրով Ռազմիկի Խլղաթյանի հեղինակած ‹‹Իրանապատում›› գիրքը, որը սոսկ հուշապատում կամ Իրանում հեղինակի անցկացրած 9 հրաշալի օրերի նկարագրությունը չէ, այլ շատ ավելին։ Գիրքը ծայրից ծայր թաթախված է սիրով առ մշակույթ, պատմություն, բնություն, աշխարհ, կյանք ու հայրենիք։ Այո՛, հայրենիք, քանզի հուշապատումը […]

Ի  ԳԻՏՈՒԹՅՈՒՆ  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ  ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ. ԿԱՐՈՂ ԵՔ  ՊԵՏԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԴԻՄԵԼ  ԳՊՀ

Բարձրագույն կրթություն չունեցող հարգելի՛ մանկավարժներ, տեղեկացնում ենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5- րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները բակալավրի կրթական աստիճանով մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է դիմեն մանկավարժական որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ թվում՝ կարող եք դիմել Գավառի պետական համալսարան, համապատասխան կուրսում ուսումնառելու կամ շարունակելու ուսումնառությունը՝ այն ընդհատված լինելու դեպքում։ ԳՊՀ ընդունող հանձնաժողովին դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետն է 2024 թվականի մայիսի 23-ից մինչև հուլիսի 23-ը: Պահանջվող փաստաթղթերն են՝ 1) դիմում` ուղղված համալսարանի ռեկտորին. 2)միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի (առկայության դեպքում) պատճենները. 3) երկու լուսանկար (3×4 չափսի). 4) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ). 5) […]

ԳՊՀ-Ի ԵՎ ԱԿՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսիկ Ավագյանին, փոխտնօրեն Աննա Յավրյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Ասոյանին և աշակերտներին։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Ակունքի դպրոցի տնօրեն Լուսիկ Ավագյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։ Այնուհետև  աշակերտները համալսարանականներին ներկայացրին «Սիրո ճանապարհ» խորագիրը կրող հուզիչ և բովանդակալից ցերեկույթ, որը կազմակերպել էր […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Գավառի պետական համալսարանի «Սերվիս» բաժնի ուսանողները՝ բուհի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանի ուղեկցությամբ իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին ՀՀ Լոռու մարզում։ Պրոֆեսոր Ավագյանը ճանապարհի ընթացքում ներկայացրեց Գեղարքունիքի և Լոռվա մարզերի տեսարժան վայրերը, խոսեց դրանց առանձնահատկությունների, պատմության և նշանակության մասին։ Ուսանողները շրջեցին Սանահին և Հաղպատ վանական համալիրներում, ուսումնասիրեցին ճարտարապետական […]

ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝  «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ-2024»-Ի ԱԿՏԻՎ  ՄԱՍՆԱԿԻՑ

Գավառի պետական համալսարանի ուսանողները հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանի և արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանի ուղեկցությամբ մասնակցեցին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի կազմակերպած «Ուսանողական գարուն-2024» ամենամյա մրցույթ-փառատոնին։ ԳՊՀ ուսանողները հանդես եկան հետևյալ անվանակարգերում․ Ասմունք՝ Լիաննա Օհանյան՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, Լ․ ՕՀանյանի հեղինակային ստեղծագործություն` «Ես չեմ փոխվել», Լիլիթ Սեյրանյան՝ […]

ԱՅՍՕՐ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ԵՎ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ  ՕՐՆ Է

Մայիսի 16–ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր։ Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի բոլոր ուսանողներին՝ տոնի կապակցությամբ, մաղթում հետաքրքիր և բովանդակալից ուսանողական կյանք, բարձր առաջադիմություն, մասնագիտական կայացում և առաջընթաց։ Գավառի պետական համալսարանի ուսանողները դասերից բացի, մասնակցում են տարբեր միջոցառումների, գիտաժողովների, պրակտիկաների, էքսկուրսիաների,  սեմիանար-քննարկումների և ավելի հետաքրքիր դարձնում իրենց ուսանողական առօրյան։ […]

ԼՈՒՅՍ  Է  ԸՆԾԱՅՎԵԼ  ԳՊՀ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏ  ԱՐՏՈՒՇ  ԲՈՇՅԱՆԻ՝ «ԱՆՎԱՐԱԳՈՒՅՐ  ԹԱՏՐՈՆ»  ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի շրջանավարտ Արտուշ Բոշյանին` բանաստեղծությունների ժողովածուի լույսընծայման առթիվ։ «Անվարագույր թատրոն» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի երկրորդ գիրքն է, որի տպագրությանն աջակցել է Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ գրքի հրատարակչական աշխատանքներն իրականացվել են «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանի և գրականագետ, Հայաստանի գրողների միության երիտասարդական բաժանմունքի նախագահ  Արքմենիկ Նիկողոսյանի գործուն աջակցությամբ։ […]

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Գավառի պետական համալսարանում կազմակերպվեց իրազեկման միջոցառում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում հայտնաբերված «Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ» պոպուլյացիայի վերաբերյալ։  Պոպուլյացիան մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքներից պաշտպանելու և դրանց մասին բնակչության շրջանում տեղեկացվածության աստիճանի բարձրացման նպատակով Գավառ համայնքում կազմակերպվում են իրազեկման արշավներ։ Իրազեկման առաջին հանդիպմանը  մասնակցեցին Գավառի պետական համալսարանի տարբեր բաժինների սովորողներ։ Ուսանողներին ներկայացվեցին մողեսի առանձնահատկությունները, տարածման արեալները, […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՄԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի շրջանավարտ Մանուշ Գուրգենի Մարգարյանին՝ «Իմ կածանը» խորագրով բանաստեղծությունների ժողովածուի լույսընծայման առթիվ։ «Իմ կածանը» հեղինակի առաջին գիրքն է։ Ստեղծագործությունների թեմատիկան տարբեր է՝ հայրենիք, բնություն, մանկություն, ընտանիք, սեր, ներանձնային և միջանձնային փոխհարաբերություններ, կենսափիլիսոփայական խնդիրներ։ Մանուշ Մարգարյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 23-ին Հայաստանի Կամոյի շրջանի Հացառատ թաղամասում։ Հայրը` Գուրգեն […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը կազմակերպում է հանրապետական ուսանողական գիտաժողովի՝ նվիրված բուհի հիմնադրման 90-ամյակին։ Գիտաժողովը տեղի կունենա 2024թ. հունիսի 28-ին, ՇՊՀ-ում: Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝ • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ • Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն) • Գիտություններ Երկրի մասին • Տնտեսագիտություն • Իրավաբանական գիտություններ • Պատմական գիտություններ • Բանասիրական […]

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ դասախոսները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում դասավանդելու կամ վերապատրաստվելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող […]

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում հանդես եկավ դասախոսություններով։ Պորտուգալական համալսարանում Ռուզաննա Սարգսյանի դասախոսական աշխատանքն իրականացավ երկու հիմնական ուղղությամբ։ Համալսարանի հումանիտար մասնագիտությունների բարձրագույն դպրոցում Ռուզաննա Սարգսյանի դասախոսությունների շարքը (6 ժամ) նվիրված էր ռուսերենի՝ որպես օտար […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արարատ Արսենի Հակոբյանը մասնակցել է բազկամարտի համաուսանողական առաջնությանը և 90 կգ քաշային կարգում աջ ձեռքով գրավել է առաջին տեղը, իսկ ձախ ձեռքով՝ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Իսկ առկա բաժնի «ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սերյոժա Արայի Բադոյանը բազկամարտի համաուսանողական առաջնության մինչև 80 կգ […]

ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑ

Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը ս․ թ․ ապրիլի 25-ին մասնակցեց Ուֆայի պետական նավթային տեխնիկական համալսարանի կազմակերպած 7-րդ միջազգային գիտաժողովին և հանդես եկավ թվայնացման գործընթացի սոցիալ-մշակութային հիմնախնդիրներին նվիրված զեկուցումով։ Հաջորդը Մոսկվայի Գ․ Վ․ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի կազմակերպած 3-րդ միջազգային գիտա-գործնական կոնֆերանսն էր՝ նվիրված […]

‹‹ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ԴՊՐՈՑ›› ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի պատվիրակներն այցելեցին Գավառի թիվ 7 և թիվ 8 միջնակարգ դպրոցներ, Մարտունու Աստղաձորի, Գեղհովիտի թիվ 1 և թիվ 2, Զոլաքարի թիվ 1 և թիվ 2, Արծվանիստի, Լճաշենի, Ցամաքաբերդի, Գոմաձորի միջնակարգ դպրոցներ, Վարդենիկի կրթահամալիր։ ԳՊՀ ներկայացուցիչները հանդիպեցին դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների հետ։ Հանդիպումների նպատակն էր […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան