ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 27-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հարգելի՛ դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու  Գավառի պետական համալսարանի 27-րդ գիտաժողովին, որը  կմեկնարկի 2024թ. մայիսի  4-ին, ժամը 1100-ին, ԳՊՀ կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում (3-րդ հարկ) և կանցկացվի զուգակցված՝ առցանց-անցանց ձևաչափով։   Լիագումար նիստին խնդրում ենք առցանց միանալ հետևյալ հղումով.   https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09         Գիտաժողովի 10 մասնագիտական բաժանմունքներում կներկայացվեն բնական և […]

‹‹ՊԱՏՄՈՒԹՅԱՆ  ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՎ››

Գավառի պետական համալսարանում կայացավ ցերեկույթ՝ ‹‹Պատմության խաչուղիներով›› խորագրով, նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Մասնակիցները Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներն էին։ Միջոցառմանը ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ, Սարուխանի Հայկազ Խաչատրյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները՝  պատմության ուսուցչուհի  Աննա   Տեր-Ղազարյանի ուղեկցությամբ։ Ուսանողները շնորհանդեսի միջոցով ներկայացրին Եղեռնի ահասարսուռ տեսարանները, որոնք թուրքական պետության՝ […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու Գավառի պետական համալսարանի կազմակերպած «Մանկավարժական հաղորդակցում» խորագրով անվճար վերապատրաստման դասընթացին, որը վարում է ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դասախոս, հոգեբան, մանկավարժ, նեյրոհոգեբանության մասնագետ Արմինե Դավթյանը։ Դասերին կարելի է մասնակցել առկա՝ համալսարանում և առցանց ձևաչափերով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հերթական դասերի ժամանակացույցն ու թեմաները․ — 2024 թ. ապրիլի 27, […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈ, ԱՎԵՅՐՈ ԵՎ ԷՎՈՐԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, վարչական և ակադեմիական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Մինհո համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ակադեմիական և վարչական անձնակազմի անդամները՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու […]

ՃԱՆԱՉԵՆՔ ԳՊՀ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թոռչյանի նախաձեռնությամբ կայացավ «Ճանաչենք ԳՊՀ շնորհալիներին» խորագիրը կրող ցերեկույթը։ Միջոցառմանը մասնակից շնորհալի ուսանողները ներկայացրին իրենց ստեղծագործությունները՝ պատմելով ոգեշնչման աղբյուրների մասին։ Հնչեցին ուսանողների հեղինակած բանաստեղծություններ, ներկայացվեցին գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներ, ցուցադրվեցին ձեռարվեստի բազմաբնույթ աշխատանքներ՝ կտավներ, հուլունքագործություն, ասեղնագործություն, նկարչություն, ձեռարվեստի այլ աշխատանքներ։ Իր հեղինակած հեքիաթը ներկայացրեց դասախոս Լալա Մկրտչյանը։ Միջոցառմանը ներկա […]

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը մասնակցեց Երևանի պետական համալսարանում կայացած Հայաստանի և Լիտվայի բուհերի միջև ցանցային հանդիպմանը, որի նպատակն էր հայաստանյան և լիտվական բուհերի միջև ստեղծել համագործակցության հնարավորություններ՝ Եվրոպական միության ‹‹Էրազմուս+›› ծրագրի շրջանակներում և դրանից դուրս։ Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում ‹‹Էրազմուս+›› ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության […]

ԼՈՒՅՍ  Է  ԸՆԾԱՅՎԵԼ  ՌԱԶՄԻԿ  ՄԵԼՈՅԱՆԻ՝ «ԻՄ  ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԸ․ ՆՈՐ  ԲԱՅԱԶԵՏ-ԳԱՎԱՌ» ԳԻՐՔԸ

Գավառ համայնքի բնակիչ Ռազմիկ Մելոյանի հեղինակությամբ լույս  է տեսել Նոր Բայազետ-Գավառ քաղաքին նվիրված գիրքը, որը վերաբերում է Հայրենական Մեծ պատերազմի ավարտից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածին։ Գիրքը բովանդակում է  փաստագրական տեղեկություններ Գավառի անցյալի ու ներկայի,  եկեղեցիների, դպրոցների, Գավառի պետական համալսարանի, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, գրադարանների, թատրոնի, այլ մշակութային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների մասին։ Ներկայացվում են  նշանավոր նորբայազետցիները, որոնք […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ  ԵՆՔ  ՓՈԽՆԵՐԳՈՐԾՈՒՆ   ԿՐԹՈՒԹՅԱՆԸ  ՆՎԻՐՎԱԾ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Սիրելի՛ դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, ս․ թ․ ապրիլի 27-ին, ժամը 14։30-ին հրավիրում ենք ձեզ Գավառի պետական համալսարան՝ մասնակցելու «Փոխներգործուն (ինտերակտիվ) կրթության մեթոդներ և գործիքներ» թեմայով վերապատրաստման դասընթացին։ Դասընթացը  կվարի կրթության փորձագետ, մեթոդաբան Արեգ Թադևոսյանը։ Վերապատրաստումը կանցկացվի  համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ ԳՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում։ Ցանկացողները կարող են մասնակցել նաև առցանց ձևաչափով՝  հետևյալ հղմամբ. https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԳՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԸ

Գավառի պետական համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա հարգելի՛ դիմորդներ, հայտնում ենք ձեզ, որ հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Ընդունելության քննությունները և մասնագիտությունները կարող եք հայտագրել ս․թ․ ապրիլի 15-ից մայիսի 10-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման […]

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՕԳՏՎԵ՛Ք ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՕԳՏՎԵ՛Ք ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու Կորդոբայի համալսարանում: Անգլերեն […]

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՀԳՀՄ 16 ԱՄՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Ս. թ. մարտի 29-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության 16 ամյակի շնորհանդեսը և Հերթական 6-րդ համագումարը, որի ընթացքում ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ամփոփեց ՀԳՀՄ 16 տարիների գործունեությունը և հիմնական նվաճումները, ներկայացրեց վերջին 3 տարիների հաշվետվությունը 2021-2024թթ․ համար ըստ գործունեության 41 ուղղությունների, ներկա մարտահրավերները և ապագա զարգացման հնարավորությունները։ Միջոցառմանը մասնակցում էին մոտ 140 պատվիրակներ ՀԳՀՄ ճյուղային […]

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում: ԳՊՀ-ում կայացավ հերթական հաշվետու հանդիպումը եվրոպական բուհերից վերադարձած համալսարանականների հետ։ Հանդիպման սկզբում բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերը։ Գավառի պետական համալսարանի կառավարման և […]

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորելու Իսպանիայի Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում՝ հետևյալ մասնագիտություններով․ ‹‹Ֆինանսներ››, ‹‹Տնտեսագիտություն››, ‹‹Անգլերեն լեզու և գրականություն››: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը […]

ԳՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բուհերի համագործակցության համակարգող Լյուսիլ Բուսքեթը այցելեց Գավառի պետական համալսարան։ Լյուսիլ Բուսքեթը ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի և արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանի հետ քննարկեց բարձրագուն կրթության ոլորտում ֆրանսիայի բուհերի և ԳՊՀ-ի միջև համագործակցության հնարավորությունները, այնուհետև հանդիպեց ուսանողների հետ և բովանդակալից շնորհանդեսի ձևով ներկայացրեց […]

ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և ՀՀ Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցների սիրելի՛ աշակերտներ, տեղեկացնում ենք, որ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «ԳԱԱ» բնական գիտությունների բաժանմունքը կազմակերպում է գիտական սեմինարների շարք, որոնց կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները: 2024 թ. ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար: Ս. թ. մարտի […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ, սիրով հրավիրում ենք ձեզ ծանոթանալու ԳՊՀ միջազգային ծրագրերին, եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և փորձի փոխանակմանը` ս․ թ․ մարտի 30-ին, ժամը՝ 13։00-ին: Անցկացման վայրը՝ Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարան։ Սիրով սպասում […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան