ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Գավառի պետական համալսարանում կայացավ աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց՝ «Աղետների ռիսկերի կառավարում» թեմայով։ Դասընթացը վարեց համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ Մարտին Ավագյանը։ Դասընթացի հիմնական նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքացիական պաշտպանության հետ կապված գործառույթների ու խնդիրների, օրենսդրական կարգավորումների, արտակարգ իրավիճակներում բնակչության կենսապահովման գործընթացների, բուհերում քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացվող գործողությունների, աղետների ռիսկերի կառավարման սկզբունքների, աղետների վտանգների նվազեցման կառուցակարգերի ներկայացումն էր։ Պարոն Ավագյանը ներկայացրեց տարաբնույթ վտանգները, բնական և տեխնածին աղետները, դրանց առաջացման ռիսկերի կառավարման առանձնահատկությունները, մեղմման և հետաղետային վերականգնման հնարավոր ուղիները։ Մասնակիցները նշեցին, որ դասընթացը հետաքրքիր էր և բովանդակալից։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան