ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «AI-Ը ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ․ ԲԻԶՆԵՍ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ս․ թ․ նոյեմբերի 13-ին «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ, «Հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» (NEST) ծրագրի «AI Days 2026»-ի ապակենտրոնացված նախաձեռնության շրջանակում կազմակերպվեց «AI-ը գործնականում․ բիզնես, կրթություն և տեխնոլոգիաներ» խորագրով միջոլորտային ֆորումը։ Ֆորումը համախմբել էր NEST ծրագրի շուրջ յոթանասուն մասնակիցների ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի մարզերից և Երևանից։ Գավառի պետական համալսարանից ֆորումին մասնակցեցին NEST ծրագրի շահառու ուսանողները, որոնց ուղեկցում էր ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետ Հայրիկ Զարգարյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Աննա Թովմասյանը։ Ֆորումի ընթացքում ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը հանդես եկավ «AI-ի նոր ալիքը․ հիմնական մոտեցումները և անցումը գործակալային (Agentic) համակարգերի» թեմայով ելույթով՝ ներկայացնելով արհեստական բանականության զարգացման նոր ուղղություններն ու գործակալային համակարգերի, ինչպես նաև ֆիզիկական ԱԲ-ի հնարավորությունները։ Մասնակիցները քննարկեցին արհեստական բանականության կիրառման հնարավորությունները բիզնեսում, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում։ ԳՊՀ ուսանողներն ընդլայնեցին իրենց պատկերացումները ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ, կարևորեցին շարունակական ջանքերը թվային գրագիտության, նորարարական մտածողության և տեխնոլոգիական կարողությունների զարգացման նպատակով՝ որպես մասնագիտական կայացման ու առաջընթացի անհրաժեշտ պայման։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան