ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ` 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2026-2027 ուսումնական տարվա համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2026թ․ սեպտեմբերից բակալավրիատի առաջին կուրսերում սովորել պատրաստվող դիմորդները, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրատուրայի սովորողներ: Ակադեմիական միջին նիշը /ՄՈԳ՝ միջին որակական գնահատական/ պետք է լինի առնվազն 100/75 միավոր 20/15, 10/7 կամ 4/3մ: Բացառություն է […]
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Ս․ թ․ փետրվարի 27-ին Երևանի պետական համալսարանում կայացավ իրավաբանական կլինիկական կրթությանը նվիրված գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդես, որը կազմակերպվել էր «Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտ»-ի հայաստանյան մասնաճյուղի և Երևանի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայի համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցեց Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը։ Ներկա էին էին իրավաբանական կլինիկաների […]
ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՄԱՅՐԵՆԻԻ ՏՈՆԸ․ «ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՏՈՒՆՆ Է ՀԱՅՈՒՆ․․․»
Գավառի պետական համալսարանում ս․ թ․ փետրվարի 21-ին կայացավ «Մեր ոսկեղենիկ մայրենին» խորագիրը կրող ցերեկույթ՝ նվիրված Մայրենի լեզվի տոնին: Միջոցառումը կազմակերպել էին ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, մագիստրատուրայի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Լաուրա Մանուկյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ, նույն կուրսի ուսանողուհի Քրիստինե Բատիկյանը: Մասնակիցները հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներն էին: […]
ԿԱՅԱՑԱՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԷՐԱԶՄՈՒՍ+ T-GREEN» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Ս․ թ․ փետրվարի 18-ից 20-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Եվրոպական միության «Էրազմուս+T-GREEN․ Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա ծրագրի եզրափակիչ համաժողովը, որն ամփոփեց նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները և ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում արձանագրված կարևոր արդյունքները։ Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ խրախուսելով անցումը դեպի ապագային միտված, կանաչ […]
ԳՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ՝ ԴՐԵԶԴԵՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում ս. թ. փետրվարի 10-13-ը կայացավ Եվրոպական միության «Էրազմուս+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի աշխատաժողովը, որին մասնակցեցին Գավառի պետական համալսարանում ծրագրի իրականացման աշխատանքային խմբի անդամները՝ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ինֆորմատիկայի և […]
‹‹ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ›› ՏԻՏՂՈՍԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՍԻՐԱՐՓԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի առկա բաժնի ‹‹Ռուսաց լեզու և գրականություն›› մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրարփի Գեղամի Մաթևոսյանը հաղթող ճանաչվեց «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում, որը կազմակերպել էին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը։ 2025 թվականի ընթացքում գերազանց […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ԱՌԿԱ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գավառի պետական համալսարանի առկա բաժնի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ բակալավրիատի բոլոր կուրսերում 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասընթացները կմեկնարկեն 2026թ. փետրվարի 4-ից, իսկ մագիստրատուրայում՝ փետրվարի 11-ից։ 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի առարկայական պարտքերի մարումը կկազմակերպվի ներքոհիշյալ ժամանակացույցով․ 1. միայն մեկ պարտք ունեցողների համար բաց դռների օրը` 2026թ. փետրվարի 1-ին, 2.առաջին լուծարային շրջանում՝ 2026թ. փետրվարի […]
ԿԱՅԱՑԱՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Ս․ թ․ հունվարի 17-ին կայացավ «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Նիստին մասնակցում էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Սարգսյանը։ Օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հանդես եկավ հաշվետվությամբ բուհի գործունեության հիմնական ուղղություններով 2024-2025 ուսումնական տարում կատարված աշխատանքների, համալսարանի հակակոռուպցիոն ծրագրի իրականացման, […]
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՌԵԳԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«- Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը: -Ես Ռեգինա Խաչիկի Բաղդասարյանն եմ, ծնվել եմ 1998 թվականի հուլիսի 12-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում։ 2005–2016 թվականներին սովորել և ավարտել եմ Լճափի միջնակարգ դպրոցը։ Սովորել եմ վարսահարդարություն, սակայն կրթության հանդեպ սերը, գիտելիք ստանալու ձգտումը և պատմագիտության նկատմամբ մեծ հետաքրքրությունն ինձ բերեցին Գավառի պետական […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ` Հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչի և Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ չափահաս, մինչև 65 տարեկան, գործունակ քաղաքացիները, որոնք ունեն տվյալ ամբիոնի ուղղվածությանը համապատասխանող գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում: Թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն, դիմում […]
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԱՐՄԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ
‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը: — Ես Արմինե Արմենի Ասլանյանն եմ, ծնվել եմ 2004 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: 2010-2022 թվակններին սովորել և ավարտել եմ Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: 2022 թվականին անվճար հիմունքներով ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի ուսումնական տարվա առաջին կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն ս․ թ․ հունվարի 7-ին և կավարտվեն հունվարի 25-ին: Ուսման վարձը վճարելը և դասերին մասնակցելը պարտադիր է։ Ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, համալսարանի կողմից զեղչ ստանալու համար դիմումները և համապատասխան փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թվականի […]
ԴԻՍՆԵՅ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԵՐԸ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ յուրահատուկ և բովանդակալից ցերեկույթ՝ Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանի ղեկավարությամբ և «Սերվիս» բաժնի ուսանողների ակտիվ մասնակցությամբ։ Ոսանողները հանդես եկան ամանորյա երգ ու պարով, անգլերենով անդրադարձան տարվա յուրաքանչյուր ամսվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններին՝ հանդիսատեսի հետ անցկացնելով հետաքրքիր և ուսուցողական խաղեր։ Գեղեցիկ և ուշագրավ էր հատկապես Դիսնեյ […]
ՋԵՅՆ ՕՍԹԻՆԻ «ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔ» ՎԵՊԻ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ անգլիացի գրող Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» հայտնի վեպի բեմականացումը, որտեղ բոլոր դերերը մարմնավորել էին «Անգլերեն լեզու և գրականություն», «Իրավագիտություն» և «Ֆինանսներ» բաժինների ուսանողները։ Ներկայացման ընթացքում ուսանողները սահուն անգլերենով փոխանցեցին վեպի հիմնական գաղափարները՝ մարդկային հպարտության, նախապաշարմունքների, սոցիալական տարբերությունների և սիրո մասին։ Էլիզաբեթ […]
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԼԻԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը: -Ես Լիաննա Արմենի Հայրապետյանն եմ ծնվել եմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում: Սովորել եմ Գավառի՝ Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում: Բարձր առաջադիմությամբ ավարտելով դպրոցը՝ 2020 թվականին ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի առկա ուսուցման «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի առաջին կուրս՝ անվճար հիմունքներով: Իմ հաջողության […]
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՆԱՐԻՆԵ ԺԱՄՀԱՐՅԱՆԻՆ
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհավորում է հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, երիտասարդ ստեղծագործող Նարինե Ժամհարյանին՝ «Արմատներ» և «Հաղթել ներսում» խորագրերով գրքերի լույսընծայման առթիվ։ «Արմատներ» գիրքը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմին և բացահայտում է ազգի ուժի ու հարատևության խորքային աղբյուրը՝ արմատները։ Գրքում խոսվում է պատմական հիշողության, ընտանիքի, լեզվի, ազգային արժեքների և ինքնության […]
ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Գավառի պետական համալսարանում կայացավ աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց՝ «Պետության տնտեսության զորահավաքային նախապատրաստություն և զորահավաք» թեմայով։ Դասընթացը վարեց համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ Մարտին Ավագյանը։ Դասընթացի հիմնական նպատակը աշխատակիցների գիտելիքների խորացումն էր պետության տնտեսության մոբիլիզացիոն պատրաստման և զորահավաքի գործընթացների վերաբերյալ։ Պարոն Ավագյանը ներկայացրեց տնտեսության մոբիլիզացիոն պատրաստման հիմնարար հասկացությունները, խնդիրներն ու հիմնական ոլորտները, […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, տեղեկացնում ենք ձեզ, որ գործում են պետական մարմիններում փորձնակների ներգրավման կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ավարտական կուրսում սովորող ուսանողներին և բուհը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտներին ներգրավվել պետական կառավարման համակարգ։ Փորձնակ գրանցվելու դեպքում դուք կարող եք գործնականում ծանոթանալ հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության համակարգերին, հանրային ծառայողի հիմնական իրավունքներին և […]