ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ԴԱՍԻ
Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողներին, դասախոսներին, շրջանավարտներին, թեմայով հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությանը նվիրված բաց դասին, որը կկայանա ս․ թ․ հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 12։00-ին։ Ակադեմիկոս Ներսեսյանցը իրավունքի ազատական (լիբերտար) տեսության և ցիվիլիզմի ուսմունքի հիմնադիրն է, բազմաթիվ արժեքավոր գիտական աշխատությունների հեղինակ, որոնք անգնահատելի նշանակություն ունեն իրավագիտության զարգացման գործում։ Բաց […]
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ
Անգնահատելի է ուսուցչի դերն անհատի ձևավորման ու կայացման գործում։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետությունում և ավելի քան 100 երկրում նշվում է Ուսուցչի համաշխարհային օրը։ Այս կարևոր տոնը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1994 թվականին՝ ի հիշատակ այն պատմական իրադարձության, երբ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցավ միջկառավարական կոնֆերանս, որն ընդունեց ուսուցիչների աշխատանքի կարգավիճակը սահմանող առաջին միջազգային […]
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանի ուսանողները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի /ՃՇՀԱՀ/ դասախոսների և ուսանողների, ինչպես նաև Իտալիայի Միլանի պոլիտեխնիկի դասախոսների հետ միասին, Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացրին Գավառ քաղաքի պատմաճարտարապետական հետաքրքրություն ներկայացնող հուշարձանների, շինությունների ու տարածքների եռօրյա ուսումնասիրություն։ Կատարված ուսումնասիրության արդյունքում կազմվելու է Գավառի պատմաճարտարապետական շինությունների ցանկը, որը ներկայացվելու է համայնքին և հանրությանը։ ՃՇՀԱՀ պատվիրակները […]
ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Ս․ թ․ սեպտեմբերի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում կայացավ հանդիպում Գավառի, Վանաձորի, Շիրակի պետական համալսարանների, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Կաճառ» գիտական կենտրոնի պատվիրակների հետ։ Գավառի պետական համալսարանը ներկայացնում էր որակի ապահովման բաժնի վարիչ, Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը։ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ ԳՊՀ գրադարանին նվիրաբերվեց ինստիտուտի հրատարակած շուրջ 50 անուն […]
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԱՍՆԱԿՑԵՔ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՄՐՑՈՒՅԹԻՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլը։ Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կուրսն ավարտած ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն, մասնակցել են համալսարանական, հանրապետական կամ միջազգային գիտաժողովների, սեմինարների, ֆորումների, ներկայացրել զեկուցումներ, հանդես եկել հաղորդումներով, ելույթներով, արժանացել են […]
ԿԱՅԱՑԱՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Շվեդիայի Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի նախաձեռնությամբ կայացավ «Ինչպես հիմնել և վարել իրավաբանական կլինիկա» թեմայով աշխատաժողով, ինչպես նաև համանուն գրքի շնորհանդես։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց իրավաբանական կլինիկայի հիմնադրման և արդյունավետ կառավարման լավագույն փորձը, քննարկվեցին իրավաբանական կրթության մեջ կլինիկական ուսուցման դերը, սովորողների պրակտիկ կարողությունների զարգացման ուղիները, արդի մարտահրավերներն ու լուծումները։ Աշխատաժողովին մասնակցեցին իրավաբանական կրթության ոլորտի ներկայացուցիչներ, կլինիկական կրթության […]
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Լույս է տեսել Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանի «Միջնադարյան Եվրոպայի հերոսական էպոսը» գիրքը։ Գրքում համակողմանի քննության է ենթարկվում եվրոպական միջնադարյան գրականության ամենակարևոր ժանրերից մեկը՝ էպոսը իր արխայիկ և դասական տարբերակներով։ Առանձնակի ուշադրություն է հատկացվում ինչպես էպոսների ծագումնաբանության և ձևավորման, այդ կապակցությամբ դրանց […]
ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ «CONTENT MARKETING WORLD-2025» ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կոլյայի Սահակյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում մասնակցել է 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մեկնարկած՝ «Content Marketing World-2025» կոնֆերանսին։ Պարոն Սահակյանը ներկայացրել է զեկուցում՝ «Բովանդակային մարքեթինգի կիրառման անհրաժեշտությունը և հնարավորությունները բարձրագույն կրթության համակարգում» թեմայով, մասնակցել է քննարկումների, ձեռք […]
ԳՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ՝ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանում ներկայացվում են նախորդ ուսումնական տարվա ընթացքում ֆակուլտետների, ամբիոնների, բուհի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքների հաշվետվությունները, քննարկվում և հստակեցվում են անելիքները։ Ս․ թ․ սեպտեմբերի 13-ին ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը հանգամանալից ներկայացրեց կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի 2024-2025 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունն ու 2025-2026 ուստարվա զարգացման հիմնական ուղղությունները։ ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի նախորդ տարվա աշխատանքներն ու 2025-2026 ուստարվա զարգացման հիմնական ուղղությունները բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։ Ընթացիկ տարում կարևորվեցին բարելավված կրթական ծրագրերի որակյալ իրականացումը, […]