ԵՄ  «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE» ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս․ թ․ ապրիլի 9-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման ու որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրի շրջանակում մշակված ԳԱՑԱՇ հայեցակարգի նախագծի քննարկում։ ԳՊՀ աշխատանքային խումբը առաջարկություններ ներկայացրեց  «Կրթություն, գիտություն, առաքելություն» և մյուս ուղղություններով սահմանված գործունեության առանցքային […]

ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԸ՝  ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ  ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ

Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսումնական ծրագրի կարևոր բաղադրիչ են պրակտիկաները, որոնց ընթացքում ուսանողները զարգացնում են իրենց գործնական կարողությունները։ ԳՊՀ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ամալյա Մարտոյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում բակալավրիատի ուսանողների համար վարեց բաց դաս՝ «ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարումը բյուջետային քաղաքականության իրականացման համատեքստում» թեմայով։ Դասի ընթացքում Ամալյա Մարտոյանը մանրամասն ներկայացրեց […]

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ  ԲԱԴԵՆ  ՎՅՈՒՐԹԵՄԲԵՐԳԻ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝  ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարան այցելեցին Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի պետական համալսարանի պրոռեկտոր Յոհաննես Քեռնին և դասախոս Ուենդի Ֆեհլներին։ Գերմանացի պրոֆեսորներին ընդունեց  համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով ծանոթացրեց հյուրերին ԳՊՀ առաքելությանը, կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին։ Բադեն Վյուրթեմբերգի պետական համալսարանի պատվիրակները ներկայացրին իրենց բուհը և աշխատանքահեն ուսուցում կազմակերպելու հաջողված փորձը։ Քննարկվեցին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության, աշխատանքահեն ուսուցման […]

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության ինը համալսարանի հետ ուսումնագիտական տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների քննարկման նպատակով Երևանի պետական համալսարանում էին Գերմանիայի 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները և պրոռեկտորները։ Գերմանիայի բուհերի,  այդ թվում՝ Նիդերրեյնի կիրառական գիտությունների, Ֆլենսբուրգի, Կոբլենցի համալսարանների, Լյուբեկի ու Աշաֆենբուրգի տեխնիկական համալսարանների ներկայացուցիչների այցը կազմակերպել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD): Ընտրված հայաստանյան բուհերն են՝ Երևանի պետական համալսարանը, […]

ԿԱՅԱՑԱՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այսօր Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսանողական միջազգային առցանց գիտաժողով։ Գիտաժողովի կազմկոմիտեն ստացել էր 120-ից ավելի հայտ, որոնցից ընտրվել և գիտաժողովի ծրագրում ներառվել էին 87 ուսանողների զեկուցումներ՝  5 պետությունների 20-ից ավելի բուհերից և գիտահետազոտական ինստիտուտներից։ Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փուրթոյանը։ Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԳՊՀ […]

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում սովորելու Իսպանիայի Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում՝ հետևյալ մասնագիտություններով․ ‹‹Ֆինանսներ››, ‹‹Տնտեսագիտություն››, ‹‹Անգլերեն լեզու և գրականություն››: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողական միջազգային գիտաժողովի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ գիտաժողովը տեղի կունենա 2025թ. ապրիլի 4-ին, սկիզբը՝ ժամը 11:00-ին, առցանց ձևաչափով։ Գիտաժողովը կմեկնարկի լիագումար նիստով, ապա իր աշխատանքները կշարունակի 7 մասնագիտական բաժանմունքներում։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք առցանց մասնակցելու գիտաժողովին՝ հետևյալ հղումով․ https://gsu.am/git/links.html Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը։ Կից ներկայացնում ենք ԳՊՀ ուսանողական միջազգային […]

ԳՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ` ՋԵՆՈՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության ‹‹Էրազմուս+ KPI4HE›› ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» նախագծի շրջանակում ս. թ. մարտի 25-ից 28-ը Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, որակի ապահովման բաժնի վարիչ […]

ԳՊՀ  ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանում շարունակվում է մագիստրատուրայի ուսանողների գիտամանկավարժական պրակտիկան։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժինների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները պրակտիկան անցկացնում են բուհում։ Մագիստրանտներ Անիկ Ավետիսյանը և Թերեզա Դանիելյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում, դասախոս Արմինե Դավթյանի ղեկավարությամբ, բակալավրիատի ուսանողների համար վարեցին բաց դաս՝ «Ներառական կրթության հիմունքներ» դասընթացի շրջանակում։ Դասի թեման էր «Մտավոր զարգացման […]

ՁՈՆ՝ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ «Ամենահաղթ սիրո թևերով» խորագիրը կրող ցերեկույթ՝ որպես ձոն կանանց և մայրերին: Ցերեկույթին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի անդամներ, ուսանողներ, ինչպես նաև Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ: Շնորհանդեսի միջոցով հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողները ներկայացրին հայ կնոջ և մոր վեհ ու առաքինի կերպարը՝ մեծարանքի […]

ԳՊՀ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանում շարունակվում է մագիստրատուրայի ուսանողների գիտամանկավարժական պրակտիկան։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժինների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները պրակտիկան անցկացնում են բուհում։ Մագիստրանտներ Անիկ Ավետիսյանը և Թերեզա Դանիելյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում, դասախոս Արմինե Դավթյանի ղեկավարությամբ, բակալավրիատի ուսանողների համար վարեցին բաց դաս՝ «Ներառական կրթության հիմունքներ» դասընթացի շրջանակում։ Դասի թեման էր «Մտավոր զարգացման […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ, հայտնում ենք, որ ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ 1 շաբաթ դասավանդելու կամ վերապատրաստվելու Կորդոբայի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական […]

‹‹ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՃԱԽՐԱՆՔԸ` ԵՐԳԻ ԹԵՎԵՐՈՎ››

Գավառի պետական համալսարանում կայացավ ցերեկույթ՝ «Բանաստեղծության ճախրանքը` երգի թևերով» խորագրով։ Միջոցառումը կազմակերպել էր համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թորչյանը՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», «Իրավագիտություն» բաժինների ընթերցասեր ուսանողների մասնակցությամբ։ Ուսանողների կատարմամբ հնչեցին Միսաք Մեծարենցի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի սքանչելի բանաստեղծություններից, որոնք վերածվել են հոգեպարար երգերի, […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԸՆԹԱՑՔԸ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում։ Մասնավորապես, Գավառի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում պրակտիկա է անցնում Անահիտ Գասպարյանը, ով 4-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեց բաց դաս։ Դասին ներկա էին ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական […]

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ՝ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար։ Կրթաթոշակները տրամադրվելու են տարեկան ուսման վարձավճարի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720․000 ՀՀ դրամը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և, միաժամանակ, նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով. […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԱՆՑ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է կին դասախոսների, ուսանողուհիների, աշխատակցուհիների, բոլոր կանանց, մայրերի ու աղջիկների գարնանային միամսյակը, մաղթում երջանկություն, հաջողություն, ուժ ու կորով՝ իրականացնելու բնությունից տրված առաքելությունը, լավագույնս կատարելու ընտանեկան և աշխատանքային պարտականությունները, հանրային գործառույթները։ Անգնահատելի է կնոջ դերը ընտանիքում, հասարակության ու պետության կյանքում, կրթության, գիտության, քաղաքականության, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում։ Կնոջը հատուկ […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ

Ս․ թ․ փետրվարի 27-ին Գավառի պետական համալսարանի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի գերազանցիկ շրջանավարտ, ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս Կարեն Մաստոյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող Ե.13.05 –«Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ» մասնագիտական խորհրդում հաջողությամբ պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը։ Ատենախոսության թեման է՝ «Ինֆորմացիոն-տեսական մեթոդների կիրառությունը […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ համալսարանում վերականգնվել է բնականոն աշխատանքային ռեժիմը և կրթական գործընթացը՝ առկա ձեւաչափով։ ԳՊՀ ռեկտորատ։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան