ԿԱՅԱՑԱՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ԵՄ ‹‹էՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE›› ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Եվրոպական միության ‹‹Էրազմուս+ KPI4HE›› ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» նախագծի շրջանակում ս․ թ․ սեպտեմբերի 23-ից 28-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Օլդենբուրգի համալսարանում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց՝ ծրագրի 1․2 աշխատանքային փաթեթի շրջանակում։ Աշխատանքային փաթեթի նպատակը վերապատրաստումների միջոցով թվայնացման և […]
ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ։ Միջոցառման մասնակիցները, հետադարձ հայացք նետելով հայ ժողովրդի անցած ուղուն, հանդիսատեսին ներկայացրին Հայաստանի անկախության հռչակման պատմական ուղին, թե ինչպես 33 տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ, կամ քվեարկության իրավունք ունեցողների […]
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Erasmus +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում սովորելու Ալմերիայի համալսարանում՝ հետևյալ մասնագիտություններով․ Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն, Մարքետինգ /Շուկայագիտություն/ և գովազդ, Անգլերեն լեզու: Անգլերեն լեզվի B2 մակարդակի […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Հռոմի Սապիենզայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ակադեմիական անձնակազմի անդամները՝ 2 շաբաթ դասավանդելու Սապիենզայի համալսարանում: Անգլերեն […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետւթյան կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 2024-2025 ուստարվա համար ընդունվում են մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը։ Առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն համալսարան վերոնշյալ ժամկետում։ Պետությունն […]
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՔՐԻՍՏԻՆԵ ԲԱՏԻԿՅԱՆ
-«Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը: -Ես Քրիստինե Բատիկյանն եմ։ Սովորել եմ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆալուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժին՝ անվճար հիմունքներով։ Ես սիրում եմ իմ առջև դնել խնդիրներ և լուծել դրանք, հստակ ձևակերպել նպատակներ և իրականացնել իմ նպատակները […]
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում կայացավ հայ-ֆրանսիական 3-րդ քայլարշավային փառատոնը, որը մեկնարկեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։ Փառատոնին մասնակցեցին 200 երիտասարդներ՝ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերից, Երևան քաղաքից, ինչպես նաև ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզի համայնքների ղեկավարներ և տեղակալներ, համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։ «Քայլարշավը որպես […]
ԼԵՀԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Լեհաստանի Վարմիա-Մազուրի և Պոզնանի համալսարանների դասախոս, պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկուն, ով հանդես եկավ բաց դասախոսությամբ՝ նվիրված երիտասարդական մշակույթին և ենթամշակութային շերտերին, սոցիալական ցանցերում ձևավորված հաղորդակցության նորմերին, դեռահասների սոցիալականացման արդի խնդիրներին։ Բանախոսն անդրադարձավ արհեստական բանականության գործիքներին, մշակութային իրողությունների վրա դրանց դրական և բացասական ազդեցությանը, ընձեռած հնարավորություններին ու վտանգներին։ Մարեկ Սոկոլովսկին ԳՊՀ գրադարանին նվիրեց […]
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրով: Հարգելի՛ դիմորդներ, ընդունելության դիմում-հայտ լրացնելու համար խնդրում ենք դիմել Գավառի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովին՝ ԳԹԿ-ի կողմից տրամադրվող անձնական համար ստանալու նպատակով։ Դիմորդն անձնական համար ստանալուց հետո հայտագրումն իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ մինչև ս․ թ․ սեպտեմբերի 25-ը, ժամը՝ 18:00-ն: Ընդունելության դիմում-հայտը […]
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԹԵՀՄԻՆԵ ԲԱՏԻԿՅԱՆ
-«Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը: -Ես Թեհմինե Բատիկյանն եմ, ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում: 2000-2012 թվականներն սովորել եմ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին մասնակցել եմ տարբեր մրցույթների և օլիմպիադաների: Հայոց լեզվի և գրականության հանդեպ ունեցած մեծ սերն ինձ ուղղորդեց դեպի համալսարան: 2012 թվականին անվճար հիմունքներով ընդունվել եմ […]
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ․ ՌՈԶԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
‹‹ -Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը: -Ես Ռոզա Վեզիրի Աբրահամյանն եմ, ծնվել եմ 2002 թվականի հունվարի 28-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում: Հաճախել եմ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոց: Սովորել եմ գերազանց առաջադիմությամբ: Դպրոցական տարիներին մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների, մրցույթների, փառատոնների, ունեմ 2 տասնյակից ավելի հավաստագրեր և պատվոգրեր: 2020 թվականին […]
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Այսօր Գավառի պետական համալսարանում նշվեց գիտելիքի և դպրության օրը։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց բուհի ուսանողներին և դասախոսներին սեպտեմբերմեկյան տոնի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, շնորհավորեց առաջին կուրսեցիների համալսարանամուտը՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Բարձր միավորներ վաստակած և անվճար հիմունքներով ԳՊՀ ընդունված առաջին կուրսեցիները ստացան խորհրդանշական նվեր՝ «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը, որի […]
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Սեպտեմբերմեկյան տոնին՝ Գիտելիքի և դպրության խորհրդանշական օրը Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հավաստագրեր հանձնեց 2023 թվականին «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված ԳՊՀ ուսանողներին։ Հավաստագրեր ստացան՝ ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի «ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի, 2023 թվականին «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում՝ բակալավրի կրթական ծրագրով հասարակագիտության ոլորտում 1-ին հորիզոնականը զբաղեցրած […]
ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈւՄ ԳՊՀ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ` ս․ թ․ օգոստոսի 31–ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուրսի ուսանողների և նրանց ծնողների հետ: ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց առաջին կուրսեցիներին ու նրանց ծնողներին, ուսանողներին մաղթեց արդյունավետ ուսումնառություն և բարձր առաջադիմություն։ ԳՊՀ ռեկտորատի անդամները ներկայացրին բուհում ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքները, առկա կրթական հնարավորությունները, միջազգային համագործակցության […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Հռոմի Սապիենզայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ակադեմիական անձնակազմի անդամները՝ 2 շաբաթ դասավանդելու Սապիենզայի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը […]
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԳՊՀ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է համալսարան ընդունված բոլոր դիմորդներին և մաղթում արդյունավետ ուսումնառություն։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ ԳՊՀ առաջին կուրսեցիներին ու նրանց ծնողներին հրավիրում ենք հանդիպման, որը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 31-ին, ժամը՝ 12։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /3-րդ հարկ, 316 լսարան/։ Սիրով սպասում ենք նորընծա ուսանողներին և նրանց […]
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՀԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները: Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների […]
ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը Գավառի պետական համալսարանի համար նշանավորվում է յուրովի, քանզի յուրաքանչյուր տարի այս օրը ջերմ ու հաճելի մթնոլորտում դիպլոմներ են շնորհվում առկա և հեռակա բաժինների բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին: Այսօր բարձրագույն մասնագիտական կրթության վավերագիր՝ դիպլոմ ստացավ ԳՊՀ շրջանավարտների 27-րդ սերունդը, ով կմիանա ութ հազարից ավելի համալսարանականների բանակին, պատվով կծառայի մայր […]
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գավառի պետական համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատի ու մագիստրատուրայի 2024-2025 ուսումնական տարվա սիրելի՛ շրջանավարտներ, տեղեկացնում ենք, որ դիպլոմների շնորհման արարողությունը կկայանա ս․ թ․ հուլիսի 5-ին, ժամը 12․00-ին, համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մեծ դահլիճում։ Սիրով սպասում ենք ձեզ։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ 2024-2025 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի բակալավրի առկա բաժնի 2024-2025 ուսումնական տարվա առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է կրթավճարի մրցույթ։ Հաղթողների ուսման վարձը կվճարվի ՀՕՖ-ի կողմից Ժիրայր Նիշանյան հիմնադրամի հատկացրած միջոցներից։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Գեղարքունիքի մարզի այն ուսանողները, ովքեր՝ ա) ընդունվել են Գավառի պետական համալսարանի բակալավրի […]