ՁՈՆ՝ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՆ
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ «Ամենահաղթ սիրո թևերով» խորագիրը կրող ցերեկույթ՝ որպես ձոն կանանց և մայրերին: Ցերեկույթին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի անդամներ, ուսանողներ, ինչպես նաև Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ: Շնորհանդեսի միջոցով հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողները ներկայացրին հայ կնոջ և մոր վեհ ու առաքինի կերպարը՝ մեծարանքի […]
ԳՊՀ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Գավառի պետական համալսարանում շարունակվում է մագիստրատուրայի ուսանողների գիտամանկավարժական պրակտիկան։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժինների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները պրակտիկան անցկացնում են բուհում։ Մագիստրանտներ Անիկ Ավետիսյանը և Թերեզա Դանիելյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում, դասախոս Արմինե Դավթյանի ղեկավարությամբ, բակալավրիատի ուսանողների համար վարեցին բաց դաս՝ «Ներառական կրթության հիմունքներ» դասընթացի շրջանակում։ Դասի թեման էր «Մտավոր զարգացման […]
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ, հայտնում ենք, որ ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ 1 շաբաթ դասավանդելու կամ վերապատրաստվելու Կորդոբայի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը […]
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական […]
‹‹ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՃԱԽՐԱՆՔԸ` ԵՐԳԻ ԹԵՎԵՐՈՎ››
Գավառի պետական համալսարանում կայացավ ցերեկույթ՝ «Բանաստեղծության ճախրանքը` երգի թևերով» խորագրով։ Միջոցառումը կազմակերպել էր համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թորչյանը՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», «Իրավագիտություն» բաժինների ընթերցասեր ուսանողների մասնակցությամբ։ Ուսանողների կատարմամբ հնչեցին Միսաք Մեծարենցի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի սքանչելի բանաստեղծություններից, որոնք վերածվել են հոգեպարար երգերի, […]
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԸՆԹԱՑՔԸ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում։ Մասնավորապես, Գավառի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում պրակտիկա է անցնում Անահիտ Գասպարյանը, ով 4-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեց բաց դաս։ Դասին ներկա էին ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական […]
ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ՝ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար։ Կրթաթոշակները տրամադրվելու են տարեկան ուսման վարձավճարի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720․000 ՀՀ դրամը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և, միաժամանակ, նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով. […]
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԱՆՑ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԸ
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է կին դասախոսների, ուսանողուհիների, աշխատակցուհիների, բոլոր կանանց, մայրերի ու աղջիկների գարնանային միամսյակը, մաղթում երջանկություն, հաջողություն, ուժ ու կորով՝ իրականացնելու բնությունից տրված առաքելությունը, լավագույնս կատարելու ընտանեկան և աշխատանքային պարտականությունները, հանրային գործառույթները։ Անգնահատելի է կնոջ դերը ընտանիքում, հասարակության ու պետության կյանքում, կրթության, գիտության, քաղաքականության, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում։ Կնոջը հատուկ […]
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
Ս․ թ․ փետրվարի 27-ին Գավառի պետական համալսարանի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի գերազանցիկ շրջանավարտ, ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս Կարեն Մաստոյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող Ե.13.05 –«Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ» մասնագիտական խորհրդում հաջողությամբ պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը։ Ատենախոսության թեման է՝ «Ինֆորմացիոն-տեսական մեթոդների կիրառությունը […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ համալսարանում վերականգնվել է բնականոն աշխատանքային ռեժիմը և կրթական գործընթացը՝ առկա ձեւաչափով։ ԳՊՀ ռեկտորատ։
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ «RESEARCHER CONNECT» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Սույն թվականի փետրվարի 3-ից 14-ն առաջին անգամ առցանց անցկացվեց «Researcher Connect» հետազոտական դասընթացը, որին մասնակցեցին հայաստանյան 25 մասնագետներ՝ ավելի քան 10 բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից։ Մասնակիցների ընտրությունն անցկացվել էր մրցակցային պայմաններում. շուրջ 100 հայտերից ընտրվել էին լավագույն 25-ը։ ՀՀ մարզերում գործող բուհերի ներկայացուցիչներից դասընթացին մասնակցելու նպատակով ընտրվեց Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 1․անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով 2025թ․ փետրվարի վերջին շաբաթ և կիրակի օրերին՝ փետրվարի 22-ին և 23-ին ԳՊՀ-ում առկա դասեր չեն անցկացվի, փոխարենը դասերը կկազմակերպվեն առցանց՝ հեռավար ձևաչափով։ ԳՊՀ վիրտուալ լսարաններ կարող եք մուտք գործել ԳՊՀ կայքի՝ «Հեռավար ուսուցում» համակարգի միջոցով, 2․ նշված […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով անբարենպաստ եղանակային պայմանները, խնդրում ենք դասերն անցկացնել առցանց՝ հեռավար ձեւաչափով, օգտագործելով ԳՊՀ վիրտուալ լսարանները։ ԳՊՀ ռեկտորատ։
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ
2008 թվականից սկսած՝ փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Գավառի պետական համալսարանի գրադարանում հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ բաց դաս-քննարկում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գրական ժառանգությանը, և նրա անզուգական ստեղծագործությունների լույսի ներքո արժևորվեց գրքերի անգնահատելի դերը անհատի կյանքում: Ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հասարակական գիտությունների […]
‹‹ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ›› ՏԻՏՂՈՍԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՆԱՏԱՇԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ‹‹Անգլերեն լեզու և գրականություն›› բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նատաշա Բաղդասարյանը մասնակցեց «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կազմակերպել էին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան և Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը՝ ուսանողների տոնի շրջանակներում։ 2024 թվականին ուսման […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գավառի պետական համալսարանի հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի համար ընդունվում են մինչև ս․ թ․ մարտի 5-ը։ Առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն համալսարան՝ վերոնշյալ ժամկետում։ Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի […]
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՎԵՐՈՆԻԿԱ ԲԱՂՈՅԱՆ
‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը: -Ես Վերոնիկա Սամվելի Բաղոյանն եմ, ծնվել եմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում: Աշխարհաճանաչողության առաջին քայլերը կատարել եմ Գավառի՝ Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել եմ 2009-2021 թվականներին: 2021 թվականին ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի առկա ուսուցման «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի առաջին կուրս՝ […]
ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ` «RESEARCHER CONNECT» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Ս․ թ․ հունվարի 31-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի (British Council Armenia) տնօրեն Ադդէ Հովասափյանը հանդիպեցին «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց դասընթացի 25 մասնակիցների հետ։ Պարոն Մովսիսյանն ընդգծեց, որ այն հմտությունները և գիտելիքը, որ տալու է այս ծրագիրը, համահունչ է Հայաստանի վարած քաղաքականությանը՝ գիտության […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հրավիրում ենք բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովին։ Գիտաժողովը կկայանա 2025 թվականի մայիսի 3-ին և 4-ին (մեկնարկը՝ ժամը 11:00-ին), զուգակցված՝ առցանց-առկա ձևաչափով։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով. https://gsu.am/hy/electroniapplication/ Խնդրում ենք զեկուցումները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով մինչև 2025 թվականի ապրիլի […]
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է ուսանողական գիտաժողովի, որը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 4-ին, սկիզբը՝ ժամը 11:00-ին, հեռավար՝ առցանց ձևաչափով: Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և ԳՊՀ գործընկեր՝ արտերկրի բարձրագույն ուսումնական (գիտահետազոտական) հաստատությունների ուսանողները: Գիտաժողովն անցկացվելու է բնական և հասարակական գիտությունների մասնագիտական բաժանմունքներում։ Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի […]