ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Ս․ թ․ դեկտեմբերի 25-ին Գավառի պետական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդին։ Հյուրին ողջունեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Կայացավ հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ։ Քննարկվեցին հայ-իրանական բազմադարյան պատմամշակութային կապերն ու առնչությունները, անդրադարձ կատարվեց իրանական և հայկական պոեզիային ու փիլիսոփայությանը, կարևորվեց համագործակցությունը […]

ԲԱՑ-ԴԱՍ` ԳՊՀ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում կայացավ բաց դաս՝ «Համեմատական մանկավարժություն» առարկայից։ Դասի ընթացքում «Պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» բաժինների մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները՝ հասարակակական գիտությունների ամբիոնի դասախոս Արմինե Դավթյանի նախաձեռնությամբ, վիրտուալ էքսկուրս կազմակերպեցին դեպի Հնդկաստան՝ ներկայացնելով Հնդկաստանի կրթական համակարգը, զուգահեռներ անցկացնելով Հայաստանի կրթական համակարգի հետ, նշելով առանձնահատկությունները։ Դասը հագեցած էր և բովանդակալից։ Տպավորիչ […]

ԿԱՅԱՑԱՎ  ԳՊՀ  ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ  ԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏԸ

‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարեց նիստ, որը հրավիրել և վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը։ Օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, 2024 թվականի  ֆինանսական հաշվետվությունը և 2025 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի 2025 թվականի  կառուցվածքը […]

ԱՅՍՕՐ ԳՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՌԵԿՏՈՐ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Այսօր կլրանար Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 97-րդ տարեդարձը։ Հրանտ Հակոբյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 17-ին Նոր Բայազետի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզի) Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում: 1944 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: 1944-1946 թվականներին աշխատել […]

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Ս․ թ․ դեկտեմբերի 7-8-ը կայացավ պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի նախաձեռնած ամենամյա՝ 2024 թվականի Համաշխարհային մարքեթինգային գագաթնաժողովը (WMS-2024), որի  ընթացքում ներկայացվեցին հետաքրքիր զեկուցումներ շուկայաբանության ոլորտի արդի թեմաների վերաբերյալ, քննարկվեցին այնպիսի կարևոր հիմնախնդիրներ, ինչպիսին են թվային բիզնեսի փոխակերպումները և արհեստական ​​բանականության ինտեգրումը շուկայավարման ռազմավարություններին: Մարքեթինգի համաշխարհային գագաթնաժողովը գլոբալ բիզնեսի աշխարհում  սպասված իրադարձություն է, որն այս տարի համախմբեց ավելի […]

ՋԵՐՄՈՐԵՆ  ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ  ‹‹ՀՀ   ԼԱՎԱԳՈՒՅՆ  ՈՒՍԱՆՈՂ›› ՏԻՏՂՈՍԻՆ  ԱՐԺԱՆԱՑԱԾ  ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Սիրով շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թվականի մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով հաղթող ճանաչված բոլոր ուսանողներին, այդ թվում՝ ‹‹ՀՀ լավագույն ուսանող›› տիտղոսին արժանացած Գավառի պետական համալսարանի՝ 1․ ուսանողական խորհրդի նախագահ, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ‹‹Հայոց լեզու և գրականություն›› բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լաուրա Հայկի Մանուկյանին՝ բակալավրի կրթական ծրագրով Հայագիտության ոլորտում  […]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲԱՆԱԼԻՆ՝ ԳԱՎԱՌԻՑ  ԱՊԱՐԱՆԻՆ

Ս․ թ․ դեկտեմբերի 10-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառից 2025 թվականի՝ մայրաքաղաքի տիտղոսին արժանացած Ապարանին բանալիի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Խորհրդանշական արարողությունը կատարեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանը։ Պարոն […]

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԲԱՑ ԴԱՍ՝  ՆՎԻՐՎԱԾ ԳԵՆԵՐԱՏԻՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Գավառի պետական համալսարանում կայացավ բաց դաս-սեմինար՝ նվիրված գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) կիրառություններին և զարգացման հեռանկարներին: Սեմինարն անցկացրեց ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը: Բաց դասին մասնակցեցին ուսանողներ, աշակերտներ և ուսուցիչներ Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջից, Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցից, Կարմիրգյուղի թիվ 1 […]

«ՃԱՆԱՉԻ՛Ր ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ»․ ‹‹ԲԱՑ ԴՌՆԵՐԻ›› ՕՐ՝ ԳՊՀ-ՈՒՄ

ԳՊՀ-ում տեղի ունեցավ ‹‹Բաց դռների›› օր՝ «Ճանաչի՛ր Գավառի պետական համալսարանը» խորագրով, նվիրված բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։ Համալսարան այցելեցին աշակերտներ և ուսուցիչներ՝ Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջից, Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցից, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցից, Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցից, Գանձակի թիվ 2 միջնակարգ […]

ԳՊՀ ‹‹ՖԵՄԻԴԱ›› ԹԻՄԸ՝ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ԴԱՏԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողների «Ֆեմիդա» թիմը մասնակցեց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում կազմակերպված, քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղին։ ԳՊՀ «Ֆեմիդա» թիմի անդամներն էին իրավագիտության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Գալուստ Գասպարյանը, Վան Սիմոնյանը և բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Մելինե Նադարյանը և […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Սիրով տեղեկացնում ենք, որ ս․ թ․ դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 13:00-ին Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի կունենա բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նվիրված բաց դաս։ Դասը կկայանա  ԳՊՀ կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /3-րդ հարկ/։ Միաժամանակ, ս․ թ․ դեկտեմբերի 7-ին, ժամը՝ 13:00-ին նույն լսարանում կկայանա «Գեներատիվ արհեստական բանականություն /ԱԲ-AI/․հնարավորություններ և կիրառություններ» թեմայով սեմինար-դասախոսություն, […]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ‹‹CASEKEY›› ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ 2024թ․ «CaseKey» բիզնես խնդիրների լուծման ամենամյա մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ Մրցույթի գլխավոր հովանավորը ‹‹Բիբլոս Բանկ Արմենիան›› է։ Մեկնարկին շուրջ 600 հայտադիմումից ընտրվեցին 200-ից ավելի ուսանող ՀՀ համալսարաններից, որոնք 6 ամսվա ընթացքում աշխատեցին միջազգային մասնագետների հետ, հանդիպեցին հայաստանյան մի շարք առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես նաև մասնակցեցին հանրային […]

 ԼԻՏՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԵՄ  ‹‹ERASMUS+ T-GREEN›› ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Լիտվայի Վիլնյուս քաղաքի Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության  ‹‹ERASMUS+T-GREEN. հետբակալավրիական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի›› ծրագրի հերթական աշխատաժողովը, որին մասնակցեցին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը,  հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը, նույն ամբիոնի դասախոս, ԳՊՀ գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը, բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։ Ծրագիրը  […]

ԱՊԱԳԱ ԲՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԵԼԸ ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարանում կայացավ ապագա բնագետների և տնտեսագետների առաջին բեմելը։ «Բարև, մե՛նք ենք» խորագիրը կրող ցերեկույթը կազմակերպել էր բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Նելլի Գրիգորյանը` առաջին կուրսի ուսանողների հետ, ովքեր ներկայացրին «Սերվիս», «Համակարգչային ճարտարագիտություն», «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների կարևորությունն ու առանձնահատկությունները, անդրադարձան իրենց նախասիրություններին, սկզբունքներին ու կարգախոսներին։ Առաջին կուրսեցիներին իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով […]

 «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ  ԱՐԺԵՇՂԹԱՆ»՝  ՔՆՆԱՐԿՄԱՆ  ԱՌԱՐԿԱ  

Գավառի պետական համալսարանում կայացավ սեմինար-քննարկում՝ նվիրված  «Զբոսաշրջության արժեշղթա»-յին, որը վարեց ոլորտի մասնագետ, ‹‹Armenian adventures›› զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն Արեգ Սինանյանը։ Բանախոսը ներկայացրեց զբոսաշրջության արժեշղթայի հիմնական բաղադրիչները, ոլորտի զարգացման արդի միտումները և նորարարական մոտեցումները, անդրադարձավ զբոսաշրջային փաթեթների մշակման, մարքեթինգային ռազմավարությունների, վաճառքի և սպասարկման գործընթացների, ֆինանսների շարժի, զբոսաշրջային բիզնեսի ռիսկերի և օգուտների մասին, ինչպես նաև կարևորեց հաճախորդների կարիքների  […]

‹‹ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ››․ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ ԳՊՀ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանում կայացավ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների բեմելը՝ «Բարև, մե՛նք ենք» խորագիրը կրող միջոցառմամբ։ Ցերեկույթը վարում էին նույն ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Լաուրա Մանուկյանը և Քրիստինե Բատիկյանը, որոնք ներկայացրին  միջոցառման խորհուրդը՝ համալսարանական ընտանիք նոր ուսանողներ ընդունելու գեղեցիկ ավանդույթը: «Իրավագիտություն», «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Անգլերեն լեզու և գրականություն», […]

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

       Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Բարձրագույն կրթություն ստանալը ձեր կարևոր սահմանադրական իրավունքն է, որի արդյունավետ իրականացումը վճռորոշ նշանակություն ունի յուրաքանչյուրիդ համար։        Ուսանողական տարիներին անձը ձեռք է բերում մասնագիտական գիտելիքներ և կարողություններ, բացահայտում ու զարգացնում իր ներուժը, զինվում արժեքային ճիշտ կողմնորոշումներով։ Ուստի, դուք պետք է […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․  ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ս․ թ․ նոյեմբերի 20-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքի  Հրաչյա Աճառյանի անվան լսարանում տեղի կունենա «Զբոսաշրջության արժեշղթան» խորագրով սեմինար-քննարկում, որը կվարի ոլորտի մասնագետ, ‹‹Armenian adventures›› զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն Արեգ Սինանյանը։ Միաժամանակ, հրավիրում ենք ս․ թ․ նոյեմբերի 21-ին, ժամը՝  13։00-ին, Հրաչյա Աճառյանի անվան լսարանում հանդիպելու ‹‹AMERIA›› բանկի ներկայացուցիչների […]

ԿԱՅԱՑԱՎ  ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝  ՆՎԻՐՎԱԾ  ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆՆ  ՈՒ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ  ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով միջազգային աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել բարձրագույն կրթության մեջ հավասարության և ներառականության կարևորության մասին իրազեկվածությունը և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում /ԵԲԿՏ/ առկա մարտահրավերները, ներկայացնել արդյունավետ փորձը, ինչը կնպաստի  բարձրագույն կրթության ոլորտում հավասարության և ներառականության ապահովմանը, բռնի տեղահանված անձանց […]

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ ԼՈՒԾՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐՎԵՍՏԸ․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԿԾ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Նոյեմբերի 6-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԿԾ բարելավման հաջողված փորձի ներկայացման հերթական աշխատաժողովը, որին  մասնակցեցին ավելի քան 70  մասնագետներ Հայաստանի տարբեր բուհերից։    Կարևորելով ՄԿԾ-ների բարելավման գործընթացը և հաջողված փորձի վերհանումն ու տարածումը՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց․ «Այսօր ուսանողն այլևս չի ուզում միայն փաստեր սովորել։ Նա ուզում է միանգամից և սովորել, և վերլուծել, և տեսնել իր […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան