ԼՈՒՅՍ  Է  ԸՆԾԱՅՎԵԼ  ՌԱԶՄԻԿ  ՄԵԼՈՅԱՆԻ՝ «ԻՄ  ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԸ․ ՆՈՐ  ԲԱՅԱԶԵՏ-ԳԱՎԱՌ» ԳԻՐՔԸ

Գավառ համայնքի բնակիչ Ռազմիկ Մելոյանի հեղինակությամբ լույս  է տեսել Նոր Բայազետ-Գավառ քաղաքին նվիրված գիրքը, որը վերաբերում է Հայրենական Մեծ պատերազմի ավարտից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածին։ Գիրքը բովանդակում է  փաստագրական տեղեկություններ Գավառի անցյալի ու ներկայի,  եկեղեցիների, դպրոցների, Գավառի պետական համալսարանի, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, գրադարանների, թատրոնի, այլ մշակութային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների մասին։ Ներկայացվում են  նշանավոր նորբայազետցիները, որոնք […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ  ԵՆՔ  ՓՈԽՆԵՐԳՈՐԾՈՒՆ   ԿՐԹՈՒԹՅԱՆԸ  ՆՎԻՐՎԱԾ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Սիրելի՛ դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, ս․ թ․ ապրիլի 27-ին, ժամը 14։30-ին հրավիրում ենք ձեզ Գավառի պետական համալսարան՝ մասնակցելու «Փոխներգործուն (ինտերակտիվ) կրթության մեթոդներ և գործիքներ» թեմայով վերապատրաստման դասընթացին։ Դասընթացը  կվարի կրթության փորձագետ, մեթոդաբան Արեգ Թադևոսյանը։ Վերապատրաստումը կանցկացվի  համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ ԳՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում։ Ցանկացողները կարող են մասնակցել նաև առցանց ձևաչափով՝  հետևյալ հղմամբ. https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԳՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԵՐԸ

Գավառի պետական համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա հարգելի՛ դիմորդներ, հայտնում ենք ձեզ, որ հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Ընդունելության քննությունները և մասնագիտությունները կարող եք հայտագրել ս․թ․ ապրիլի 15-ից մայիսի 10-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման […]

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՕԳՏՎԵ՛Ք ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՕԳՏՎԵ՛Ք ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու Կորդոբայի համալսարանում: Անգլերեն […]

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՀԳՀՄ 16 ԱՄՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Ս. թ. մարտի 29-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության 16 ամյակի շնորհանդեսը և Հերթական 6-րդ համագումարը, որի ընթացքում ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ամփոփեց ՀԳՀՄ 16 տարիների գործունեությունը և հիմնական նվաճումները, ներկայացրեց վերջին 3 տարիների հաշվետվությունը 2021-2024թթ․ համար ըստ գործունեության 41 ուղղությունների, ներկա մարտահրավերները և ապագա զարգացման հնարավորությունները։ Միջոցառմանը մասնակցում էին մոտ 140 պատվիրակներ ՀԳՀՄ ճյուղային […]

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում: ԳՊՀ-ում կայացավ հերթական հաշվետու հանդիպումը եվրոպական բուհերից վերադարձած համալսարանականների հետ։ Հանդիպման սկզբում բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերը։ Գավառի պետական համալսարանի կառավարման և […]

ԳՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բուհերի համագործակցության համակարգող Լյուսիլ Բուսքեթը այցելեց Գավառի պետական համալսարան։ Լյուսիլ Բուսքեթը ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի և արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանի հետ քննարկեց բարձրագուն կրթության ոլորտում ֆրանսիայի բուհերի և ԳՊՀ-ի միջև համագործակցության հնարավորությունները, այնուհետև հանդիպեց ուսանողների հետ և բովանդակալից շնորհանդեսի ձևով ներկայացրեց […]

ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և ՀՀ Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցների սիրելի՛ աշակերտներ, տեղեկացնում ենք, որ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «ԳԱԱ» բնական գիտությունների բաժանմունքը կազմակերպում է գիտական սեմինարների շարք, որոնց կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները: 2024 թ. ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար: Ս. թ. մարտի […]

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ, սիրով հրավիրում ենք ձեզ ծանոթանալու ԳՊՀ միջազգային ծրագրերին, եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և փորձի փոխանակմանը` ս․ թ․ մարտի 30-ին, ժամը՝ 13։00-ին: Անցկացման վայրը՝ Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարան։ Սիրով սպասում […]

Scroll to Top
Գավառի պետական համալսարան