ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵԿԵՔ ԽՈՍԵՆՔ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԻՆՉԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԵԶ» ԽՈՐԱԳՐՈՎ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ ս․ թ․ մայիսի 13-ին, ժամը 13:00–14:30-ին ԳՊՀ-ում կկայանա ինտերակտիվ դասախոսություն՝ «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» խորագրով։ Դասախոսությունը կվարեն Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Պետր Պիրունչիկը։ Դասախոսությունը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ռազմավարական հաղորդակցության նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է նպաստել ԵՄ–Հայաստան հարաբերությունների վերաբերյալ իրազեկվածությանը, ինչպես նաև ներկայացնել ԵՄ շարունակական աջակցությունը երիտասարդներին, հայաստանյան բուհերի ուսանողներին և դասախոսներին։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու բաց դասախոսությանը, որը տեղի կունենա Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

Scroll to Top
Գավառի պետական համալսարան