ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՌԱՄՍԱՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ս․ թ․ հոկտեմբերի 23-ին, Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP 17) շրջանակներում Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար, դոկտոր Մուսոնդա Մումբային և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց Ռամսարի կոնվենցիայի դերը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքների և ջրային թռչունների պահպանության գործում։ Կոնվենցիան ընդունվել […]
ՎԱՐՊԵՏ ԵՐԵՄ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ «ՆՈՐ ԿՅԱՆՔ, ՆՈՐ ՇՈՒՆՉ» ՀԱՎԱՔԱԾՈՒՆ՝ COP 17-Ի «ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՄ»
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհակալություն է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի հավատավոր զավակ, ստեղծագործ վարպետ Երեմ Մարտիկի Կոստանյանին՝ ԳՊՀ առաջարկն ընդունելու և իր «Նոր կյանք, նոր շունչ» փայտյա քանդակների հավաքածուն COP 17-ի «կանաչ գոտում» ցուցադրելու նպատակով տրամադրելու համար։ Հավաքածուն ներառում է Սևանա լճից հանված ծառերի արմատներից պատրաստված փայտյա քանդակազարդ աշխատանքներ՝ Սևանա լճից […]
ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ COP 17-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Գավառի պետական համալսարանի՝ որպես ՀՀ բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի անդամ բուհի ներկայացուցիչները՝ դասախոսները և ուսանողներն ակտիվորեն մասնակցում են ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP 17)։ Նրանք ընդգրկված են COP 17-ի՝ բուհերի համար նախատեսված «կանաչ գոտու» աշխատանքներում։ ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը, դասախոս Դավիթ […]
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում դասավանդելու կամ վերապատրաստվելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես […]
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում […]
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ՝ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ COP 17-ԻՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ կարող եք մասնակցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը (CBD COP 17), որը կկայանա 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.cop17yerevangreenzone.com/am/register-now/public-attendee Համաժողովի հիմնական տեղեկատվական հարթակը, որտեղ կարող եք ծանոթանալ օրակարգին, «Կապույտ» և […]
ՄԱՍՆԱԿՑԵՔ «ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ ՕՐԵՐԻՆ» ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, տեղեկացնում ենք, որ 2026 թվականի «Էրազմուսյան օրերի» շրջանակում «Սովորել և զարգանալ․ հմտություններ վաղվա օրվա համար» խորագրի ներքո «Էրազմուս+» ազգային գրասենյակը կազմակերպում է երկու առցանց հանդիպում՝ «Alumni Voices․ Erasmus+-ից դեպի կարիերա» Եվրոպական միության «Էրազմուս+» տարբեր ծրագրերի և տարբեր տարիների շրջանավարտներ, ովքեր այսօր արդեն կայացած մասնագետներ են իրենց ոլորտներում, կկիսվեն […]
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՏԻՄԻՇՈԱՐԱՅԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Ռումինիայի Տիմիշոարայի Արևմտյան համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու վերոնշյալ համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում […]
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԷՎՈՐԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Գավառի պետական համալսարանը ս․ թ․ հոկտեմբերի 7-ից 11-ը հյուրընկալեց գործընկեր բուհի՝ Պորտուգալիայի Էվորա համալսարանի հասարակական գիտությունների դպրոցի փոխդեկան, մանկավարժության և կրթության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսային։ Հրավիրյալ պրոֆեսորը ԳՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ՝ «Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի ներառական․ Պորտուգալիայի փորձը» խորագրով։ Պարոն Սարագոսան անցկացրեց նաև վերապատրաստման դասընթաց ԳՊՀ աշխատակազմի համար՝ նվիրված բարձրագույն ուսումնական հաստատություններում մարդկային ռեսուրսի՝ […]
ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ
2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի COP 17 համաժողովին ընդառաջ Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ սեմինար, որը վարեց ԳՊՀ մագիստրատուրայի ուսանողուհի, «Կենսաբազմազանության դեսպան» ծրագրի մասնակից Աիդա Կարապետյանը։ Սեմինարին մասնակցում էին համալսարանի տարբեր բաժինների ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Աիդա Կարապետյանն անդրադարձավ կենսաբազմազանության կարևորությանը, քննարկվեցին բուսական և կենդանական աշխարհի, էկոհամակարգերի պահպանության արդի խնդիրները, ներպետական և […]
ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ DESIRE» ԾՐԱԳՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ Եվրոպական միության «Էրազմուս+ DeSIRe․Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ճկուն հմտությունների զարգացում՝ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան» ծրագրի եզրափակիչ համաժողովը։ Համաժողովին ներկա էին Հայաստանի, Վրաստանի և եվրոպական գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ։ Եռամյա ծրագիրը համակարգել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը։ Մասնակից բուհերը ներկայացրին արձանագրված արդյունքները։«DeSIRe» ծրագրի […]
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 12-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ 2026 թվականի հոկտեմբերի 5–9-ը անցկացված գիտաժողովը միավորեց Հայաստանի ու արտերկրի ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ հետազոտողներին՝ գիտական աշխատանքների արդյունքները ներկայացնելու, մասնագիտական քննարկումներին մասնակցելու և գիտական համագործակցության նոր կապեր հաստատելու նպատակով։ Գիտաժողովին մասնակցելու համար ստացվել էր […]
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ ԲԱԴՈՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերյոժա Վաչագանի Բադոյանը։ Սերյոժա Բադոյանը 1993-2006 թվականներին աշխատել է Գավառի պետական համալսարանում՝ որպես վարչատնտեսական գծով պրոռեկտոր, դասախոսել է բնագիտական ֆակուլտետում և իր ավանդը ներդրել համալսարանի կայացման, բնագիտական ֆակուլտետի զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։ Համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների և շրջանավարտների […]
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ ՕՐԵՐԻՆ»
Սիրով հրավիրում ենք Գավառի պետական համալսարանի ուսանողներին և դասախոսներին, Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին, ինչպես նաև եվրոպական բուհերում ուսումնառությամբ և կրթության կազմակերպմամբ հետաքրքրված անձանց՝ մասնակցելու գործընկեր եվրոպական համալսարաններում սովորած ԳՊՀ ուսանողների և դասավանդած դասախոսների հաշվետվությունների ներկայացմանն ու առաջավոր փորձի փոխանակմանը, որը տեղի կունենա 2026 թվականի «Էրազմուսյան օրերի» շրջանակներում՝ ս․ թ․ հոկտեմբերի 9-ին, 14, […]
ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Ս․ թ․ հոկտեմբերի 3-ին կայացավ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի հիմնական դրույթները։ Առանձին անդրադարձ կատարվեց դոկտրինի 36-րդ կետին՝ Կրթությունը որպես «ռազմավարությունների ռազմավարություն» հայեցակարգային դրույթին։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ համալսարանի իրականացրած և շարունակական բնույթ կրող ծրագրերը համապատասխանում են դոկտրինում նախատեսված կրթական, տեխնոլոգիական, մարդկային […]
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԵՎ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության միջազգայնացմանը, եվրոպական բարձրագույն կրթական և գիտական տարածքին ինտեգրմանն ու «Էրազմուս+» ծրագրի իրականացման հարցերին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվեցին միջազգային համագործակցության ընդլայնման, բուհերի արտաքին կապերի ամրապնդման և եվրոպական բարձրագույն կրթագիտական տարածքին ինտեգրման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ […]
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԾՐԱԳՐԵՐ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Ալմերիայի համալսարանն առաջարկում է ակադեմիական շարժունության բազմաթիվ ծրագրեր։ ԳՊՀ ուսանողների համար նախատեսված են․ 1․ կիսամյակային ակադեմիական շարժունություն, որի շրջանակում ուսանողը հնարավորություն կունենա 5-ամսյա ժամկետում սովորել Ալմերիայի […]
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում կայացավ աշխատաժողով` «Թվայնացման մարտահրավերներից դեպի գործողություններ․ եվրոպական փորձ, ինստիտուցիոնալ լուծումներ և ճանապարհային քարտեզ» թեմայով։ Ներկայացվեցին Երևանի պետական համալսարանում գործող թվային համակարգերն ու ծառայությունները, արձանագրված ձեռքբերումները, առկա խնդիրներն ու հետագա զարգացման առաջնահերթությունները։ Սալոնիկի Արիստոտելի համալսարանի օրինակով ներկայացվեցին բարձրագույն կրթության թվային փոխակերպման եվրոպական փորձն ու մոտեցումները՝ անդրադառնալով բուհական տեղեկատվական […]
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ DAAD-Ի ԾՐԱԳՐԵՐԸ
Ս․ թ․ սեպտեմբերի 24-ին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ուսանողներին ներկայացրեց Գերմանիայի ակադեմիական փոխանակումների ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագրերն ու Գերմանիայում ուսումնառության հնարավորությունները։ Սովորողներն իրազեկվեցին մագիստրոսական կրթաթոշակային ծրագրի մասին, որը տարբեր մասնագիտությունների շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում շարունակելու ուսումնառությունը Գերմանիայի պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերում։ Ներկայացվեց ERP կրթաթոշակային ծրագիրը, որը […]
ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՍԵՄԻՆԱՐ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
Գավառի պետական համալսարանում կայացավ սեմինար՝ «Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով։ Սեմինարը վարեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները։ Կարևորվեցին քաղաքացիների պատասխանատու վարքագիծը, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեվարքության մշակույթի տարածումը և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի արմատավորումը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին կոռուպցիայի հասկացությունն ու էությունը, պատճառները, դրսևորման ձևերը, հասարակության ու պետության վրա […]