Սիրելի՛ համալսարանականներ, դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հրավիրում ենք բացահայտելու կրթության նոր հորիզոնները «Աշխարհացույց» կրթական հարթակի միջոցով։
Բաց դասը կվարի Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, Գավառի պետական համալսարանի շրջանավարտ Բալասան Սաքեյանը։
Բաց դասը կանցկացվի ս․ թ․ մարտի 20-ին՝ ժամը 12:00-ին, Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում:
Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով․
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSewqUZFjtvw-Q_ZK7YYYJ1vMMl6aXsu8P18nguy6-_dPokzCg/viewform
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և եվրոպական գործընկեր բուհերի միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները՝ 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում դասավանդելու կամ վերապատրաստվելու Պորտուգալիայի Մինհո, Ավեյրո և Էվորա համալսարաններում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ԳՊՀ ուսանողներին և դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ Application Guide հղումով։
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումով․
https://uminho.moveonfr.com/form/67d170d4f484e754ea054497/eng :
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. ապրիլի 10-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։