ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Շիրակի պետական համալսարանում կայացավ «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով, որն անցկացվեց առկա և հեռավար ձևաչափերով։
Գիտաժողովին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչները, որոնք հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․
— Հայրապետյան Քանաքարա՝ պատմական գիտությունների թեկնածու, Գավառի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, բուհի որակի ապահովման բաժնի վարիչ,
— Ասլանյան Արմինե՝ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, զեկուցման թեման՝ «Պատմական նկարները պատմության դասավանդման ընթացքում»,
— Սարգսյան Ռուզաննա՝ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս,
— Մանուկյան Լաուրա՝ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման «Հայոց լեզու և գրականության» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, զեկուցման թեմա՝ «Ուսուցման 5E մոդելային համակարգի կիրառումը՝ հայոց լեզու դասավանդելիս»,
— Միրիբյան Նունե՝ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ, զեկուցման թեման՝ «Քննադատական մտածողության զարգացումը կրտսեր դպրոցում, մայրենիի դասերին»։
Զեկուցումներն ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով՝ նպաստելով մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակմանը։
Գիտաժողովի մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։
Category: Без рубрики
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ԴԱՍԻ՝ «ՈՒ՞Մ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, թեմայով հետաքրքրված մասնագետներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու բաց դասի՝ «Ու՞մ են փնտրում գործատուները» թեմայով, որը կվարի «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։
Պարոն Ստեփանյանը 2005 թվականին ավարտել է Երևանի պետական հաամաալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ Բանկային համակարգում իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2001 թվականից։ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենն է 2017 թվականից։
Տեղեկացնում ենք, որ բաց դասը կկայանա Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում, ս․ թ․ նոյեմբերի 6-ին, ժամը՝ 13:00-ին։
Սիրով սպասում ենք ձեզ։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում։ Ծրագրերին մասնակցած համալսարանականները հանդես եկան բովանդակալից հաշվետվություններով։
ԳՊՀ «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Պապին Կարապետյանը ներկայացրեց իր ուսման փորձը Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում՝ պատմելով կրթական և սոցիալ-մշակութային նոր փորձառության մասին։
«Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Հովեյանը ներկայացրեց Հռոմի Սապիենզա համալսարանում իր ուսման ընթացքում ձեռք բերած մասնագիտական գիտելիքների և կարողությունների մասին։
Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը մասնակցել է Ալմերիայի համալսարանի ամառային դպրոցին՝ որպես դասախոս։ Տիկին Թոռչյանը հետաքրքիր շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ամառային դպրոցում իր դասախոսությունների թեմատիկ ուղղությունները, կիրառած կրթական նոր տեխնոլոգիաներն ու ձևաչափերը, ինչպես նաև անդրադարձավ հաստատված գործընկերային կապերին։ Ալմերիայի համալսարանի ամառային դպրոցի ուսանողի հաջողված փորձով կիսվեց «Իրավագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Արման Հայրապետյանը, ով ներկայացրեց իր ձեռքբերումներն ու դրանց կիրառման հնարավորությունները մասնագիտական աշխատանքում։ Ամառային դպրոցին մասնակցել է նաև «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Մովսես Մարգարյանը։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց ուսանողների և դասախոսների ակտիվ մասնակցությունը միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերին՝ նշելով եվրոպական համալսարանների հետ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու եվրոպական բուհերում սովորած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և առաջավոր փորձի փոխանակմանը, որը տեղի կունենա ս․ թ․ հոկտեմբերի 25-ին-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքում՝ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
Սիրով սպասում ենք ձեզ։
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԼՈՒՍԱՎՈՐՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հոկտեմբերի 15-ին առցանց մշտադիտարկում իրականացրեց Գավառի պետական համալսարանում:
Մշտադիտարկման նպատակն է հետևել հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին, դիտարկել բարելավման ծրագրի իրագործման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև բուհի առջև ծառացած մարտահրավերները։
Գավառի պետական համալսարանը 4 տարի ժամկետով վերահավատարմագրվել է 2022թ. օգոստոսին:
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, Որակի ապահովման կենտրոնի մասնագետների հետ:
Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին՝
- ՄԿԾ-ների բարելավման և արդյունավետության ապահովման գործընթացը՝ ներքին աուդիտի իրականացումը, արդյունքների վերլուծությունը, բարելավման պլանավորումը և ՊԻԳԲ շրջափուլի իրականացումը։
- Կրթական ծրագրերի որակի ապահովման համակարգը՝ փոփոխությունների անհրաժեշտության բացահայտման մեխանիզմները, բարելավման պլանների կազմումն ու որակի ապահովումը։
- Կրթական ծրագրերի արդիականացումը և աշխատաշուկայի հետ փոխկապակցվածությունը՝ նոր առարկաների ներդրման մոտեցումները, աշխատաշուկայի զարգացումների մշտադիտարկումն ու դրանց արձագանքման ձևերը։
- Ուսանողակենտրոն ուսուցումը և մասնագիտական կարողությունների ձևավորումը՝ մասնագիտական մտածողության զարգացումը, գործատուի միջավայրում պրակտիկ հմտությունների ձեռքբերումը։
- Գիտելիք–կարողություն–հմտություն եռամիասնության ապահովումն ու գնահատումը՝ ինչպես է հաստատությունը հավաստիանում, որ ուսանողը կամ շրջանավարտը ձեռք է բերել բոլոր սահմանված վերջնարդյունքները, և ինչպես են գնահատվում եռամիասնության բաղադրիչները։
- Գնահատման համակարգի կատարելագործումը՝ կիրառվող մեթոդները, ձևավորող գնահատման լավագույն փորձերը և դրանց կապը կրթական վերջնարդյունքների հետ։
- Պրակտիկաների և հետազոտական գործունեության արդյունավետությունը՝ դրանց կապը ուսանողների հետազոտական թեմաների և մագիստրոսական թեզերի ուղղությունների հետ։
- Ուսուցման գործընթացում առաջադրանքների կիրառումը՝ վերլուծական և հետազոտական կարողությունների զարգացմանը նպաստող առաջադրանքների օրինակները և տեսական գիտելիքի գործնական ամրապնդման ձևերը։
- Արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը կրթական գործընթացում՝ ուսուցման և գնահատման արդյունավետության և ժամանակակից մոտեցումների համատեքստում։
- Օտար լեզվի իմացության մակարդակը և միջառարկայական համագործակցությունը՝ մասնագիտական օտար լեզվի տիրապետման խրախուսման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։
- Կրթական հաստատության գործունեության արդյունքների գնահատումը՝ գործունեության առանցքային ցուցանիշների կիրարկումը, ուսանողների գոհունակության տվյալների վերլուծությունը, շրջանավարտների մասնագիտական զբաղվածության և կարիերայի հետագծելիության ապահովումը։
Մշտադիտարկման ավարտին բուհի ղեկավար կազմի հետ հանդիպմանն ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Կարևորվեց կրթական գործընթացում ԱԲ փորձի կիրառման տարածումը բուհում և հմտությունների վրա հիմնված գնահատման համակարգի ներդրումը, որը բոլոր սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը գնահատելու հնարավորություն կընձեռի:
Շեշտադրվեց նաև ԳԱՑ-երի հստակության ու չափելիության կարևորությունը: